Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

23 փետ 2022 12:34

Նոր օրինագիծ, որով ՌԴ-ում կարտաքսեն օտարերկրյա քաղաքացիներին

ՌԴ ՆԳՆ-ն առաջարկում է վարչական պատասխանատվության շրջանակում վտարել Ռուսաստանից օտարերկրյա քաղաքացիներին ոչ միայն միգրացիոն, այլեւ այլ իրավախախտումների պատճառով, որոնք կսահմանվեն վարչական իրավախախտումների օրենսգրքում։ Ինչպես ՏԱՍՍ-ին տեղեկացրել են գերատեսչության մամուլի կենտրոնում, դրանց թվում կարող են լինել հարբած վիճակում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումները, ինչպես նաեւ կոռուպցիոն ուղղվածության իրավախախտումները։


Ռուսաստանի ՆԳՆ-ն պատրաստել է համալիր օրինագիծ, որում առաջարկվում է սահմանել երկրում գտնվող միգրանտների վերահսկման իրականացման նոր մեխանիզմներ։ Դրանում ՌԴ սահմաններից վտարման եւ դեպորտացիայի՝ բռնի արտաքսման ներկայում գործող վարչական հարկադրանքի միջոցները միավորվել են մեկ հասկացության մեջ՝ «արտաքսում Ռուսաստանի սահմաններից»։ Օրինագծի դրույթների իրագործման նպատակով կկատարվեն նաեւ համապատասխան փոփոխություններ այլ օրենսդրական ակտերում, ներառյալ՝ վարչական իրավախախտումների օրենսգրքում։




«Այս առնչությամբ նախատեսվում է վերանայել վարչական իրավախախտումների կազմը միգրացիայի ոլորտում, ինչպես նաեւ վարչական պատասխանատվության սահմանումը օտարերկրյա քաղաքացիների համար՝ որպես արտաքսում (գոյություն ունեցող վարչական վտարման փոխարեն) ոչ միայն միգրացիոն իրավախախտումների, այլ նաեւ վարչական այլ իրավախախտումների կատարման պատճառով, որոնք կսահմանվեն Ռուսաստանի արդարադատության նախարարության կողմից մշակվող վարչական իրավախախտումների նոր օրենսգրքի նախագծում»,- ասել են գերատեսչության մամուլի կենտրոնում։


Ինչպես նշել են ՆԳՆ-ում, այդ վարչական իրավախախտումները օրենսգրքում կբնորոշվեն որպես «կոպիտ» խախտումներ։ «Ընդ որում՝ «կոպիտ» իրավախախտումներ կհամարվեն այդ թվում նաեւ ծայրահեղական, ահաբեկչական, կոռուպցիոն ուղղվածության, զենքի, թմրանյութերի շրջանառության ոլորտների, հանրային անվտանգության կամ հանրային վայրերում իրավակարգի դեմ կատարվող վարչական իրավախախտումները, հարբած վիճակում ճանապարհային երթեւեկության անվտանգության խախտումները կամ այն խախտումները, երբ տրանսպորտային միջոցի վարորդը հրաժարվում է բուժզննում անցնել»,- պարզաբանել են գերատեսչությունում։


Բացի այդ, օտարերկրյա քաղաքացիների արտաքսումը հնարավոր կդառնա վարչական այն իրավախախտումների պատճառով, որոնց կատարման համար նախատեսված է պատիժ՝ զրկում հատուկ իրավունքից։ Իրավախախտումների կազմի ընդլայնման հարցի լրամշակման շրջանակում, որոնց համար նշանակվելու է պատիժ արտաքսման ձեւով, նախատեսվում է հաշվի առնել նաեւ «կոպիտների» թվին դասված իրավախախտումները, ընդգծել են ՆԳՆ-ում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր