Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն          Միակ խոչընդոտը ԼՂ-ն էր.Հիմա ՀՀ-ն այլևս չի պնդում, որ Ղարաբաղը որևէ առումով հիշատակվի       Թող զենք տան,մենք մեր հողը կպահենք.Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի    

13 օգոս 2018 11:35

«ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի աշխատակիցը ձերբակալվել է՝ անչափահաս սանի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով

«ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի աշխատակիցը ձերբակալվել է՝ անչափահաս սանի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքովՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Իջևան» մասնաճյուղի աշխատակիցը՝ անչափահաս սանի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով: Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից:
Նախնական քննության տվյալներով՝ 2018 թվականի մարտի 18-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Իջևան» մասնաճյուղի արհեստանոցում անառակաբարո գործողություններ են կատարվել մանկական գյուղի՝ 2003թ. ծնված սանի նկատմամբ:
ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության վարույթում դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է «ՍՕՍ մանկական գյուղեր»- ՀԲՀ-ի «Իջևան» մասնաճյուղի աշխատակիցը: Վերջինս ձերբակալվել է:
Իրականացված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել մանկական գյուղի՝ նաև այլ անչափահաս սաների նկատմամբ ենթադրյալ կատարված անառակաբարո գործողությունների վերաբերյալ, որոնց հանգամանքներն ստուգելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական միջոցառումներ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր