Տեսանյութ.Սահմանը արդեն զինվորը գծել է, ի՞նչ ենք հետ տալիս. ի՞նչ իմաստ ունի թշնամուն բերել մեր քթի տակ          Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում       Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք    

13 օգոս 2018 13:00

Փաշինյանի եւ Օսիպյանի նախազգուշացումը՝ կարևոր քայլ ընտրություններից առաջ

Փաշինյանի եւ Օսիպյանի նախազգուշացումը՝ կարևոր քայլ ընտրություններից առաջ«Հայաստանում բոլոր ընտրակաշառք տվողները բռնվելու են և դատվելու են: Հետո չասեք՝ վայ, քաղաքական հետապնդում է: Բոլորդ բռնվելու եք և դատվելու եք»: Այս մասին Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։  Աշնանը Երեւանում եւ հանրապետության մի շարք մարզերում նախատեսված են ՏԻՄ ընտրություններ, որոնք տարբեր փորձագետների եւ վերլուծաբանների գնահատմամբ կարող են հաջորդ տարի կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ լուրջ փորձաքար դառնալ։ Նիկոլ Փաշինյանի ուղերձն ըստ էության հստակ էր։
Ովքե՞ր են փորձելու գնել ձայներ եւ աշխատել հին մեթոդներով։  Նախկին իշխող կուսակցությունը՝ ՀՀԿ-ն Երեւանի ավագանու ընտրություններին չի մասնակցելու, սակայն տեղեկությունների համաձայն ակտիվորեն պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին։  Քաղաքական ասպարեզից հեռացել է Սերժ Սարգսյանը, ով երկու տարի անընդմեջ ընտրակեղծիքների միջոցով «հաղթել» է ընտրություններում։ Երրորդի հեռացմամբ, սակայն վերադարձել է երկրորդ նախագահը։ Ռոբերտ Քոչարյանը, ով ներկայումս գտնվում է անազատության մեջ, մամուլի հրապարակումների համաձայն ուժեղացնում է թիմը։  Որոշ ուժեր էլ մոբիլիզացվել են Քոչարյանի շուրջ, ով կալանավայրից իշխում է նրանց վրա։ Այդ շարքին են դասվում ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն, ովքեր Քոչարյանի կալանավորումը եւ հետագա զարգացումները ցավոտ ընդունեցին։
Առաջիկա ընտրությունները խիստ կարեւոր են Նիկոլ Փաշինյանի համար։ Ընտրական գործնթացները ժողովրդավարական չափորոշիչներով անցկացնելու համար հարմար նախապայմաններ են ստեղծվել։ Այս մասին հայտարարել է նաեւ ՀՀ Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը։ Հայաստանի ոստիկանությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ընդառաջ սկսել է ընտրական ցուցակների ճշգրտման աշխատանքները: «Ցուցակներում անճշտությունները պետք է հասցվեն նվազագույնի կամ վերացվեն»,- օրեր առաջ   լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը: Իսկ փաստը, որ նախկինում ոստիկանությունը անուղղակիորեն ազդել է ընտրական պրոցեսների վրա, գաղտնիք չէ։ Հիմա երկրում իրավիճակ է փոխվել եւ դատելով Փաշինյանի եւ Օսիպյանի հայտարարություններից կարելի է ենթադրել, որ ընտրություններում հնարավոր կլինի իրականում գրանցել մեկ քայլ առաջընթաց։
Irakanum.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր