Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան          Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»       Արմավիրի մարզում բախվել են «Tesla» և «Jeep Pickup» մակնիշի ավտոմեքենաները    

14 օգոս 2018 12:37

Բունտեր են հասունանում

Բունտեր են հասունանում«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քրեակատարողական հիմնարկներում բունտ է հասունանում: Բանն այն է, որ դատապարտյալները և կալանավորնե­րը պահանջում են իրենց դեմ հարուց­ված քրեական գործերը օբյեկտիվ քննել կամ իրենց պայմանական վաղաժամ­կետ ազատ արձակել:
 
Ի պատասխան իրենց հորդորներին՝ այս օրերին ՀՀ քրեակատարողական հիմնարկների կալանավորներից շատերը հացադուլ են հայտարարել, իսկ ահա մի մասն էլ, չդիմանալով անազատությանը, ինք­նասպան է լինում:

Մասնավորապես՝ «Արմավիր» ՔԿՀ-ում օգոստոսի 11-ին ու 12-ին ինքնասպանության երկու դեպք է գրանցվել: Ասել է թե, դատա­պարտյալներն ու կալանավորները հա­ցադուլ, ջրադուլ, ինքնավնասում կա­տարելուց հետո ավելի ծանր մեթոդնե­րի են դիմել՝ ինքնասպան են եղել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր