Տեսանյութ. Ալիևը բացահայտեց ամսաթիվը. Էրդողանի նոր հանձնարարությունը Փաշինյանին          Ի՞նչ է հայտարարելու հաջորդ անգամ՝ թուրքական դրոշի այրման արգելո՞ւմը ապրիլի 24-ին Երևանում, թե՞ Ցեղասպանության հուշարձանի և թանգարանի փակումը       Իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները    

14 օգոս 2018 14:57

Ինչու էնշված հարցը բարձրացվում ՀՔԾ կողմից հիմա.Որոշ պաշտոնատար անձինք որդեգրել են հաճոյանալու քաղաքականություն

Ինչու էնշված հարցը բարձրացվում  ՀՔԾ կողմից հիմա.Որոշ պաշտոնատար անձինք որդեգրել են հաճոյանալու քաղաքականությունՎերաքննիչ քրեական դատարանում ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմի բողոքի վերաբերյալ որոշում կայացրած դատավոր Ալեքսանդր Ազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ՀՔԾ-ի հայտարարությունները շատ բացասական է գնահատել:
«Իմ համոզմամբ` անթույլատրելի է նման հայտարարություններ անել՝ առանց որոշմանը ծանոթ լինելու, առանց տեղեկանալու, թե ինչ պատճառաբանություններ են տեղ գտել որոշման մեջ: Կարծում եմ՝ նաև նման արտահայտություններով որոշ պաշտոնատար անձինք որդեգրել են հաճոյանալու քաղաքականություն, խոսքը վերաբերում է ոչ միայն ՀՔԾ-ին», - ասել է Ալեքսանդր Ազարյանը:
Նրա գնահատմամբ՝ պրոֆեսիոնալ իրավաբանն ուղղակի իրավունք չունի նման արտահայտություն անել: Միևնույն ժամանակ նա չի բացառել նաև, որ նման գնահատականներով ենթադրյալ ճնշման փորձ է կատարվում:
Ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե Ա.Ազարյանը Քոչարյանի նախագահության տարիներին աշխատել է ՀՀ Նախագահի աշխատակազմում՝ որպես արդարադատության խորհրդի աշխատակազմի գլխավոր մասնագետ, դատավորն ասել է.
«Ես որևէ կաշկանդվածություն չեմ ունեցել այդ գործը քննելու առումով, քանի որ Ռոբերտ Քոչարյանի հետ երբեք չեմ շփվել, նույնիսկ տարբեր մասնաշենքերում ենք աշխատել՝ Քոչարյանը՝ իր նստավայրում, ես՝ ակադեմիայի գրադարանի շենքում»:
Դատավորը նաև հայտնել է, որ կալանքի բողոքի քննության նիստի ժամանակ այդ մասին բացահայտ հայտարարել է կողմերին՝ իր ինքնաբացարկի հարցը քննարկելու ժամանակ, սակայն ինքնաբացարկի միջնորդություն իրեն չի ներկայացվել.
«Տարակուսանք է առաջացնում այն, որ նշված հարցը բարձրացվում է Հատուկ քննչական ծառայության կողմից հիմա, այսինքն՝ իրենց համար ոչ բարենպաստ որոշում է հրապարակելուց հետո»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր