Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

15 օգոս 2018 11:58

Նուբարաշենում կարանտինային խցում միայնակ պահվող 24-ամյա կալանավորը հարձակվել է անվտանգության աշխատակցի վրա

Նուբարաշենում կարանտինային խցում միայնակ պահվող 24-ամյա կալանավորը հարձակվել է անվտանգության աշխատակցի վրաSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 14-ին, Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Էրեբունի բաժին է դիմել Նուբարաշեն բանտապետ, գնդապետ Էդուարդ Գրիգորյանը և հայտնել, որ բանտի 8-րդ մասնաշենքի կարանտինային խցում միայնակ պահվող, 24-ամյա Տիգրան Եղիազարյանը փախուստի դիմելու նպատակով, դեռևս անհայտ պայմաններում, կոտրել է խցի դռան կախովի փականը, դուրս եկել խցից, ձեռքին ունենալով մետաղյա խողովակներ, հարձակվել է ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակից, 33-ամյա Ազատ Հայրապետյանի վրա: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բանտի աշխատակիցներին հաջողվել է վնասազերծել Տ. Եղիազարյանին, ով ՀՀ քր. օր.-ի 266 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով կալանավորված է եղել: Նա ծնունդով Լոռու մարզից է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր