Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

15 օգոս 2018 15:01

Քոչարյանի դեմ մեղադրանքը պետք է վերացվի, եթե վերաքննիչի որոշումը մնա նույն տեսքով. Քոչարյանի պաշտպան

Քոչարյանի դեմ մեղադրանքը պետք է վերացվի, եթե վերաքննիչի որոշումը մնա նույն տեսքով. Քոչարյանի պաշտպանՌոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը նշել է, որ եթե վերաքննիչի որոշումը մնա նույն տեսքով, ապա Քոչարյանի դեմ մեղադրանքը պետք է վերացվի: Փաստաբանը Civilnet-ին տված հարցազրույցում պարզաբանել է, թե որոնք են գործող ու նախկին նախագահների անձեռնմխելիության տարբերությունները:
«Գործող նախագահն ունի բացարձակ անձեռնմխելիություն, այսինքն՝ ոչ մի բանի համար չի կարող պատասխանատվության ենթարկվել: Դա չի նշանակում, սակայն, որ եթե գործող նախագահը վերցնի զենքը, դուրս գա փողոց ու սկսի կրակել մարդկանց վրա, ապա չեն կարող նրա վրա կրակել ինքնապաշտպանության համար: Իսկ եթե ձերբակալեցին նախագահին ու ատրճանակը վերցրին, ապա միակ գործիքը, որը կարելի է օգտագործել գործող նախագահի հանդեպ, իմպիչմենտի (անվստահություն հայտնելու) գործընթաց սկսելն է, դրանից հետո նոր կսկսվի երկրորդ ցիկլը»,- նշել է Արամ Օրբելյանը:
Այլ է հարցը, երբ խոսք է գնում ոչ թե գործող, այլ արդեն նախկին նախագահի մասին: Նախագահ լինելու ժամանակահատվածից հետո կատարված գործողությունների համար չկա հատուկ կարգավիճակ: Այսինքն՝ նախկին նախագահները անձեռնմխելի չեն այն արարքների դեպքում, որոնք կատարվել են նախագահ լինելու ժամկետից հետո: Փաստաբանը այստեղ հատուկ ընդգծում է, որ խոսքը չի վերաբերում նախկին նախագահի այն գործողություններին, որոնք կատարվել են նախագահ եղած ժամանակահատվածում: Այս դեպքում նախկին նախագահները պաշտպանվում են, այսպես կոչված՝ «ֆունկցիոնալ իմունիտետով»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր