Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ    

16 օգոս 2018 12:17

«Ի՞նչ էք ուզում, ձեր ընտրած երկիրն է, գնա ավտոդ Նիկոլից ուզի, արա».Հայկազ Մաթևոսյան

«Ի՞նչ էք ուզում, ձեր ընտրած երկիրն է, գնա ավտոդ Նիկոլից ուզի, արա».Հայկազ ՄաթևոսյանԵրեկ օգոստոսի 15-ի լույս 16 –ի գիշերը Ճանապարհային Ոստիկանությունը հերթական ստուգայցն է անցկացրել Երևանում։
Չէինք անրադառնա այս միջոցառմանը, եթե չլիներ մի շատ կարևոր փոփոխություն ՃՈ աշխատակիցների վարքագծում։
Ամենաչնչին խախտում հայտնաբերելու դեպքում ավտոմեքենաները տարվում էին տուգանային հրապարակ։Այնքան շատ ավտոմեքենաներ էին բերել, որ ամբողջովին լցվել էր ՃՈ երկու տուգանային հրապարակները և նոր բերված մեքենաները արդեն տեղաբաշխում էին Ոստիկանության տնտեսական ստորաբաժանման տարածքում։
Ի՞նչն էր զարմանալի և վարորդներին հունից հանողը։
Վարորդները տեղում ենթարկվելով վարչական տույժի չէին կարողանում ստանալ իրենց ավտոմեքենաներ։Նրանց ՃՈ աշխատակիցները ասում էին, որ ավտոմեքենաների հետևից կարող են գալ միայն հաջորդ օրը։Սա ինքնին կոպիտ խախտում է և ակնհայտ պաշտոնեական դիրքի չարաշահում, քանի որ ՃՈ աշխատակիցները ապորինի զրկում էին քաղաքացիներին իրենց սեփականությունից, թեկուզև մեկ օրով, առանց հիմքի առգրավելով նրանց տրանսպորտային միջոցները։
Սակայն ամենազավեշտալին և զզվելին ՃՈ աշխատակիցների պահվածքում այն էր, որ նրանցից մեծ մասը վրդովված քաղաքացիներին արհամարանքով պատասխանում էին
«Ի՞նչ էք ուզում, ձեր ընտրած երկիրն է, գնացեք թող ձեր սիրելի Նիկոլն էլ ձեր ավտոմեքենաները տա»:
Առավել ակտիվ և պահանջկոտ քաղաքացիներին ուղարկում էին Օպերայի մոտ, ՃՈ գնդապետ Հայկազ Մաթևոսյանի մոտ։
Մի քաղաքացու և Հայկազ Մաթևոսյանի խոսակցությանը ականատես եղանք նաև մենք, բառացի ներկայացնում ենք ստորև
-բարև ձեզ պարոն Մաթևոսյան
-ինչա եղել արա, արագ ասա
-պ-ն Մաթևոսյան, տուգանային հրապարակից ձեր մոտ են ուղարկել, վարչական ակտը 5000 դրամ տեղում մուծել եմ, սակայն մեքենաս չեն տալիս, ասելով որ ձեր կարգադրությունն է որ չտան, ինչն է պատճառը։
-Դու քո ընտրած վարչապետը արա, գնա իրանից ուզի, էս երկի՞րն էիք ուզում, դե հիմի ստացեք, 
Ավտոյիդ հետ կապված ճշտելու բաներ կան, վաղը կգաս արա։
   Հայկազ Մաթևոսյանին դիմած վարորդը գլխիկոր հեռացավ, իսկ Հայկազ Մաթևոսյանին մոտեցավ հաջորդ քաղաքացին, մենք արդեն հեռանում էինք երբ նորից լսվեց Հայկազ Մաթևոսյանի բարկացած ձայնը՝
«Գնա Նիկոլիցդ ավտոդ ուզի արա»
Փաստացի կարելի է արձանագրել, որ հակակեղափոխական սաբոտաժին միացավ նաև ՃՈ-ն, քանի որ ՃՈ աշխատակիցների այս պահվածքը, այն էլ ամսի 17-ի հանրահավաքին ընդառաջ հակահեղափոխական սաբոտաժից բացի այլ կերպ անվանել չի կարելի։
     Գտնում ենք, որ Հայկազ Մաթևոսյանի նման կերպարով պետք է նաև զբաղվի ՀՔԾ-ն, բուն իմաստով զբաղվելու բան էլ չկա, ընդամենը պետք է ճշտել սույն ամսի 15-ին լույս 16–ի գիշերը քանի ավտոմեքենա և ինչ հիմքերով են բերվել ՃՈ տուգանային հրապարակ, երբ են կազմվել դրանց վերաբերյալ վարչական ակտերը և դրանից հետո ինչ հիմքերով են տրանսպորտային միջոցները մնացել ՃՈ տուգանային հրապարակում և քաղաքացիներին չեն վերադարձվել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր