Հայկ Ալումյանը՝ իր նկատմամբ համացանցում հնչող սպառնալիքների մասին.Վախենում եմ, մեր լուսավոր երիտասարդներին կփորձեն դարձնել ՀՀՇ-ի Գևորիկ
![Հայկ Ալումյանը՝ իր նկատմամբ համացանցում հնչող սպառնալիքների մասին.Վախենում եմ, մեր լուսավոր երիտասարդներին կփորձեն դարձնել ՀՀՇ-ի Գևորիկ Հայկ Ալումյանը՝ իր նկատմամբ համացանցում հնչող սպառնալիքների մասին.Վախենում եմ, մեր լուսավոր երիտասարդներին կփորձեն դարձնել ՀՀՇ-ի Գևորիկ](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-08/medium/1534435545_hayk-alumyan.jpg)
«Երբ ՀՔԾ-ն ինչ որ դատական ակտ համարում է ապօրինի, ստացվում է, որ ՀՀ-ի անունից դատական ակտը համարվում է ապօրինի, քանի որ նրանք ներկայացնում են ՀՀ-ն: Հետևաբար նրանց հայտարարությունների մեջ ես տեսնում եմ հաճոյանալու ցանկություն, ինչը չի կարելի»:
Խոսելով իր նկատմամբ համացանցում հնչող սպառնալիքների մասին՝ Հայկ Ալումյանը նկատեց, որ այն մարդիկ, ովքեր գրոհում են իր վրա, փորձում են դատավորին ցույց տալ, որ նրա հետ ինչ կկատարվի, եթե վերջինս համաձայնի իր փաստարկների հետ:
«Երբ մարդիկ գրոհում են ինձ, այդ կերպ փորձում են դատավորին ցուցյ տալ թե իր հետ ինչ կկատարվի եթե նա համաձայնվի իմ փաստարկների հետ:
Այդ ազնվագույն դատավորին, համացանցով ինչ ասես գրում են, սա միտված է Վճռաբեր դատարանների դատավորներին ճնշման տակ դնել, ինչը ամենավտանգավորն է:
Մի պահ ես ցանկանում էի հայտարարել որ սա աննախադեպ երևույթ է, սակայն հիշեցի սրա նախադեպը: Երբ մեր ազգային զարթոնքն էր և մեր առաջին նախագահը ընտրվեց, ազգը ցնծության մեջ էր, ցանկացած այլախոհների հետ ինչ ասես պատահում էր, մտնում էին ու ջարդում , կար ՀՀՇ-ի Գևորիկ: Հիմա ես վախենում եմ, որ մեր լուսավոր երիտասարդներին չփորձեն օգտագործել և դարձնել ՀՀՇ-ի Գևորիկ»,-ասաց պաշտպանը։