Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 2-ի համար          9 տարի առաջ այս օրն Ադրբեջանն իր առաջ խնդիր էր դրել` ռազմական արկածախնդրության միջոցով լուծել ղարաբաղյան կոնֆլիկտը և հայերի գոյության հարցը վերջնականապես փակել       ՌԴ գրոհած 93 ուկրաինական անօդաչու թռչող սարք է ոչնչացվել, բնակելի շենք է վնասվել    

17 օգոս 2018 10:18

«Հրապարակ».Զգուշացել են հանրահավաքը «հարամելու» փորձերից եւ Ռոբերտ Քոչարյանի օգտին ակցիայի կրկնությունից

«Հրապարակ».Զգուշացել են հանրահավաքը «հարամելու» փորձերից եւ Ռոբերտ Քոչարյանի օգտին ակցիայի կրկնությունից«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ ոստիկանությունը հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ դրոններով՝ թռչող սարքերով տեսանկարահանումներն այսօրվա հանրահավաքի ժամանակ արգելվում են։ Պաշտոնական բացատրությունը․ «Օգոստոսի 17-ին տեղի ունենալիք հանրահավաքի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նկատառումներից ելնելով․․․ նման փորձերը կասեցվելու են։ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին խնդրում ենք ձեռնպահ մնալ տեսանկարահանման այդ միջոցների կիրառումից»։ Սակայն սա միակ նախազգուշական միջոցը չէ, որ ձեռնարկվել է հանրահավաքին ընդառաջ․ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի հրապարակին նայող համարները մինչեւ օգոստոսի 18-ը չեն տրամադրվել հյուրերին։ Հավանաբար, զգուշացել են հանրահավաքը «հարամելու» փորձերից եւ Ռոբերտ Քոչարյանի օգտին ակցիայի կրկնությունից։ Հիշեցնենք, որ այստեղ պաստառ էին կախել՝ «Ազատություն Ռոբերտ Քոչարյանին» գրությամբ»:
Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր