Արցախի էջը փակված չէ, մեր պայքարը ոչ թե պատերազմի, այլ արդարության և խաղաղության համար է          Այստեղ հանգչող մարդիկ զոհվել են հանուն Արցախի, բայց այսօր իրենց հարազատները, հազարավոր արցախցիներ համարվում են փախստական իրենց հայրենիքում       Պուտինն ու Սի Ծինփինը Պեկինում երկկողմ բանակցություններ են վարել    

17 օգոս 2018 12:17

Մանվել Գրիգորյանի կալանքը ևս երկու ամսով երկարացվել է

Մանվել Գրիգորյանի կալանքը  ևս երկու ամսով երկարացվել էԱզգային Ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը երկու ամսով երկարացվել է: Այս մասին  տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից:
«Կալանքը երկարացման հարցով միջնորդություն էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայությունը»- ասացին դատախազությունից:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: Մանվել Գրիգորյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր