Իրենց իսկ հրավիրած «հավաքից» փախչող «տասնյակի» տեսարանը ամենանողկալի պատկերներից մեկն էր          Այս աղմուկը երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության համար       Տեսանյութ.Մայր Տաճարի մուտքի մոտ լարված իրավիճակ է, Վեհափառ Հայրապետի հեռանալը պահանջողները փորձում են ներխուժել եկեղեցի    

18 օգոս 2018 12:17

Վահան Բադասյանի ուշագրավ հայտարարությունը.անպայման պետք է հարցաքննվեն այս մարդիկ

Վահան Բադասյանի ուշագրավ հայտարարությունը.անպայման պետք է հարցաքննվեն այս մարդիկ Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ուշագրավ հայտարարություն է արել: Անդրադառնալով 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին` նշել էր, որ այդ գործի շրջանակում պետք է հարցաքննվի նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանը: «Բոլորն էլ գիտեն, որ Մարտի 1-ին Արցախից թե՛ զինվորականներ են եկել, թե՛ քաղաքացիական անձինք: Եվ գրեթե բոլորն էլ անուն առ անուն գիտեն, թե ովքեր են գնացել եւ ինչ են արել: Պարզապես Դատախազությունը որեւէ անգամ այս հայտարարությանն ուշադրություն չի դարձնում: Դա քաջ գիտի Բակո Սահակյանն առաջին հերթին, գիտի, այսպես կոչված, Ազատամարտիկների միության ղեկավար Սամվել Կարապետյանը, ով անձամբ ղեկավարել է բոլորին:
Եվ անպայման պետք է հարցաքննվեն այս մարդիկ»,- ասել է նա: Այս կապակցությամբ մեկնաբանություններ ստանալու համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է Արցախի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանին: «Նման սպեկուլյատիվ հայտարարությունները նույնիսկ արժանի չեն որեւէ մեկնաբանության: Այստեղ ես տեսնում եմ միայն շահարկում, ուրիշ ոչինչ»: Ինչ մնում է Մարտի 1-ին Արցախից զորքեր բերելու հարցին` Բաբայանն ասաց. «Ես այդպիսի տեղեկություն չունեմ. Արցախից զորք չի եղել»:   


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր