Ապրիլի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ապրիլի 22-23-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Եգիպտական աստղագուշակ` ըստ ծննդյան ամսաթվի    

20 օգոս 2018 10:02

Տարօրինակ այս ծառի վրա աճում են շուրջ 40 տեսակի մրգեր (տեսանյութ)

Տարօրինակ  այս ծառի վրա  աճում են շուրջ 40 տեսակի մրգեր (տեսանյութ)Այս հիբրիդ ծառը աճում է ԱՄՆ-ում: Սալոր, խնձոր, դեղձ, բալ ու կեռաս մեկտեղվել են մի ծառի վրա: 

Այս ծառի վրա ընդհանուր առմամբ աճում են 40 տեսակի մրգեր: Ծառը գտնվում է Նյու Յորք նահանգի Սիրակյուս քաղաքի համալսարանում: Նրա ստեղծողը հենց համալսարանի պրոֆեսոր է:

Պրոֆեսորը նշում է, որ իրականում չափազանց հարմար է , երբ տարբեր մրգեր համտեսելու համար տարբեր ծառներից չես օգտվում, այլ ուղղակի կանգնում ես մեկ ծառի դիմաց ու քաղում այն, ինչ մտքովդ կանցնի:
Տարօրինակ  այս ծառի վրա  աճում են շուրջ 40 տեսակի մրգեր (տեսանյութ)

Նա նաև ավելացնում է, որ մեր օրերում հիբրիդային ծառների ստեղծումը դարձել է չափազանց պահանջված: Նա կարողացել է կատարել շատերի երազանքն ու տքնաջան աշխատանքի արդյունքում ստեղծել իր տեսակի մեջ ունիկալ այս ծառը, որն այժմ շատերին է զարմացնում:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր