Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

20 օգոս 2018 14:24

Հայկական բանակը թույլատրեց չեզոք գոտուց դուրս բերել ադրբեջանցու դիակը

Հայկական բանակը թույլատրեց չեզոք գոտուց դուրս բերել ադրբեջանցու դիակըՕգոստոսի 12-ին Ակնայի /Աղդամ/ հետ սահմանակից արցախա-ադրբեջանական չեզոք գոտում հայտնաբերվել էր Ադրբեջանի քաղաքացու դիակ, ով փորձ էր կատարել հատել Արցախի պետական սահմանը: Արցախի բանակի զինծառայողները կանխել էին թշնամու կողմից դեպի հայկական դիրքերը եկող անձի առաջխաղացումը, սակայն մինչև հիմա չի պարզվել, թե սահմանախախտը ով էր, քանի որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի տարածում որևէ հաղորդագրություն այդ դեպքի մասին:
Դիակը չեզոք գոտուց դուրս բերելու գործընթացը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին, ադրբեջանական կողմը , Կարմիր խաչի աշխատակիցների ուղեկցությամբ, սպիտակ դրոշներով մոտեցել են դիակին և այն տարել իրենց կողմ:
Վերջին օրերի ընթացքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը թաքցնում է մի շարք զոհերի և վիրավորների անուններ, որոնք հայտնվել են սոց. ցանցերում:
Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր