34 տարի անց. այն, ինչ ցանկանում են իշխանությունները, չի ցանկանում հայ ժողովուրդը. «Փաստ»          Ռուսաստանի ուղերձը Հայաստանին. «Սպայկայի» դեպքը չի կարող պատահականություն լինել. «Փաստ»       Սեպտեմբերի 2-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

21 օգոս 2018 10:18

«Հրապարակ». Քոչարյանի ընտանիքի անդամները լծվել են թիմ հավաքագրելու գործին. կինն էլ անձամբ Գագիկ Ծառուկյանի հետ է զրուցել

«Հրապարակ».  Քոչարյանի ընտանիքի  անդամները լծվել են թիմ հավաքագրելու գործին. կինն էլ անձամբ Գագիկ Ծառուկյանի հետ է զրուցել«Հրապարակ» թերթը գրում է. «Որոշ տեղեկություններով, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի բոլոր անդամները լծվել են թիմ հավաքագրելու գործընթացին:
Մեզ պատմեցին, որ դեռեւս Քոչարյանի կալանավորման օրերին էքս նախագահի տիկինն անձամբ է կապվել ամուսնու նախկին դաշնակիցների հետ ու գրեթե պարտադրել աջակցություն ցուցաբերել: Այդ թվում՝ Գագիկ Ծառուկյանի հետ է զրուցել, սակայն, որոշ տեղեկություններով, վերջինս անհաղորդ է մնացել այդ հորդորներին, փոխարենը նոր կառավարությունից երաշխիքներ է պահանջել՝ իր չեզոքության դիմաց համարժեք վերաբերմունքի:

Ի դեպ, Քոչարյանի որդիներն էլ, ըստ տեղեկությունների, բիզնես փաստաթղթերն են մաքրում հոր՝ քաղաքականություն մտնելուն ընդառաջ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր