«Ժողովուրդ».Փաշինյանը հաճախ է անակնկալ փոխում ուղղությունը.նա ուշադրություն չի դարձրել ԱԱԾ հորդորներին

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԱԾ-ն հորդորել է վարչապետի քայլերթը չսկսել Էրեբունի վարչական շրջանից, քանի որ այդպես դժվար կլինի ապահովել նրա անվտանգությունը, քանի որ ԱԱԾ-ն չունի այդ աստիճան ներուժ:
Սական անվտանգության աշխատակիցների հորդորներին Փաշինյանն ուշադրություն չի դարձրել և քայլերթը սկսել է Էրեբունի վարչական շրջանից:
Մինչ այդ նկատենք, որ Փաշինյանն այնքան էլ մեծ ուշադրություն չի դարձնում իր անվտանգությանը, հաճախ է մարդկանց հետ հանդիպումներում թիկնապահների համար անակնկալ փոխում ուղղությունը, մտնում մարդկանց մեջ շփվելու»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: