Տեսանյութ.Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը միացել է Բագրատ Սրբազանին          Որն է տարբերությունը 2018 թվականի և Բագրատ Սրբազանի առաջնորդած այսօրվա շարժման միջև       Մայիսի 8֊ին Շիրակը հանուն հայրենիքի շարժումը միանալու է Տավուշից սկիզբ առած երթին    

21 օգոս 2018 12:37

Մանվել Գրիգորյանի՝մեկուսարանում արված լուսանկարը հրապարակելը ևս խոշտանգման մի ձեւ է.լուսանկարն անողին որեւէ պատասխանատվություն հասնո՞ւմ է

Մանվել Գրիգորյանի՝մեկուսարանում արված լուսանկարը հրապարակելը ևս խոշտանգման մի ձեւ է.լուսանկարն անողին որեւէ պատասխանատվություն հասնո՞ւմ էԵրեկ համացանցը ողողված էր գեներալ Մանվել Գրիգորյանի ԱԱԾ մեկուսարանում արված լուսանկարով:
iravunk.com-ը դիմել է  Մանվել Գրիգորյանի փաստաբան ԼԵՎ ԳՐՈՒՊ փաստաբանական ընկերության ղեկավար, հայտնի փաստաբան ԼԵՒՈՎ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ, ով էլ նշեց, որ տեղյակ է լուսանկարի հրապարակումից. «Համացանցում հայտնվել էր կալանքի տակ գտնվող Մանվել Գրիգորյանի լուսանկարը, որը այնուհետ լայն տարածում ստացավ կայքերում: Տարօրինակ է, որ դրա հետ կապված բացակայում է պետական լիազոր մարմինների, մասնավորապես ԱԱԾ-ի պաշտոնական պարզաբանումը: Միգուցե սպասում են, որ Գրիգորյանի շահերի պաշտպանը բարձրաձայնի, որ կատարվածը առաջինը հարված է պետության ու պետականության դեմ, որը ցույց է տալիս լիազոր մարմնի անզորությունը, որ քթի տակ կարող են օրենք խախտել այն էլ այնպիսի մի հիմնարկում, որտեղ օձն իր պորտով, ղուշն իր թեւով չի կարող մտնել: Թերեւս այնպիսի տպավորություն ունեմ, որ այսօրվա իշխանությունները, ինչպես եւ նախորդները, որոշ գործերում թքած ունեն օրենքի իրավունքի կոնվենցիայի վրա: Փաստեմ, որ այդ նկարը եւս խոշտանգման մի ձեւ է, երբ մարդուն պահելով կալանքի տակ, առանց վերջինիս գիտության ու թույլտվության կիսամերկ նկարում են, իսկ որոշ լրատվամիջոցներ տեղադրում են իրենց կայքերի, թերթերի էջերում: Այն անձինք, ովքեր դիմացինին` կապ չունի, թե ով է դիմացինը, հոգեկան տառապանք պատճառելուց հաճույք են ստանում, կարծում եմ դրանք դաժան մանկություն ունեցող պոտենցիալ հանցագործներ են, որոնք պետք է լինեն իրավապահների ուշադրության կենտրոնում: Իմ ունեցած տեղեկություններով այդ լուանկարն արվել է, երբ Մանվել Գրիգորյանը գտնվել է ԱԱԾ-ի ՁՊՎ-ում: Իրավապահների, մասնավորապես ԱԱԾ-ի ուշադրությունն եմ հրավիրում, որպեսզի ճշտեն, թե ում թույլտվությամբ` ով այդ անօրինական նկարը արել եւ ինչու են գցել համացանց:
Ինչպես է Մարտուն Գրիգորյանի հորեղբայրը Շիրակի մարզում ջուրը «մեջ-մեջ» անում. «Ժողովուրդ»- Այդ լուսանկարը անողին որեւէ պատասխանատվություն հասնո՞ւմ է: 
- Օրենքը նախատեսում է արգելված գործառույթներ իրականացնել, ընդհուպ պետք է նախատեսել քրեական պատասխանատվություն: Կարծում եմ պետք է կատարել ծառայողական քննություն, պարզել պատճառերը եւ դրանից բխող հետեւանքները:
- Նախորդ իշխանությունների օրոք նման նախադեպ հիշո՞ւմ եք:
- Դժվարանում եմ ասել, չեմ կարող մտաբերել: Բայց միեւնույն ժամանակ պետք է ասեմ, որ նախորդ իշխանությունների օրոք եւս, որպես իրավապաշտպան ականատես եմ եղել, թե ինչպես են որոշ աղմկահարույց գործերով անցել օրենքի եւ իրավունքի վրայով:
- Ուշագրավն այն է, որ տվյալ լուսանկարը հայտնվել վարչապետին պատկանող կայքէջում: Այս առումով Ձեր գնահատականը:
- Ես չէի ցանկանա ուղղակի կապել երկրի վարչապետի  հետ, վերջին հաշվով լրատվություն է: Միգուցե տվյալ դեպքում տվյալ լրատվության ձեռքերը ավելի երկար են: Բայց մտածել, կարծել, որ դա վարչապետի ուղղակի թողտվությամբ է արվել` ըստ էության բացառում եմ:
- Ուրիշ էլ ո՞ր լրատվությանը կարող էր նման հնարավորություն ընձեռնվեր:
- Ես կարծում եմ դա այն հարցն է, որ իրավապահները ուղղակի պարտավորեն պարզելու, ճշտելու եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր