«Զեյթունի» գերեզմшնատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմшնոցում այլ անձի են հուղարկավnրել          2026 թվականի փետրվարը այս կենդանակերպի նշանների համար հաճելի ֆինանսական անակնկալների ամիս կլինի       Ձյուն, անձրև, բուք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով    

21 օգոս 2018 12:59

Հենց էս կարգի հանցագործություններով է պետք դատել էդ տականքներին, այլ ոչ թե տուշոնկով, կամ պադվալում հայտնաբերած պիստալետով

Հենց էս կարգի հանցագործություններով է պետք դատել էդ տականքներին, այլ ոչ թե տուշոնկով, կամ պադվալում հայտնաբերած պիստալետովԱԺ նախկին պատգամավոր Գուրգեն Արսենյանը Քոչարյանի և Սերժ Սարգսյանի կառավարման տարիները նկարագրում է որպես մարդակերների դարաշրջան։
Հանցավոր համակարգը Հայաստանում քողարկվել է տարբեր մեթոդներով` օրենքով, դատական ակտով, կամ բռնությամբ, Արսենյանը ցավով է հիշում այդ տարիների կատարվածը. «Իմ ընկերներից մեկը , ով դատավոր էր և լուրջ հետք է թողել արդարադատության ոլորտում մեր մի հանդիպման ժամանակ հեկեկում էր` ասելով, ինձ ստիպում են անել մի բան, որը դեմ է իմ սկզբունքին, անընդունելի է, շոկ է, բայց ճար չունեմ, որովհետև սպառնալիքի տակ եմ : Խոսքը վերաբերվում էր ազատամարտիկը դատապարտմանը: Իմ ընկեր դատավորը մեկ տարի ու կես հետո մահացավ այդ ապրումներից ու հույզերից»:

Գուրգեն Արսենյանը փաստեր է ներկայացնում նաև, թե ինչպես Հայաստանը հայտնվեց պարտքերի ճիրանում. «Բերեցին 300 միլիոն հնարած, բոլորիս անհայտ պարտքը փաթաթեցին մեր վզին ու երկիրն էդ մարդակերները տվեցին գազպրոմին: Ես գազպրոմի դեմ ոչինչ չունեմ այն իր շահերն է սպասարկում, բայց այն պատգամավորները, ովքեր վավերացրին այդ պայմանագիրը, հանցագործություն կատարեցին, նրանք պետք է իրենց ունեցվածքով հատուցեն այդ վնասը»,-ասում է նախկին պատգամավորը:
Հին իշխանությունը խոսում է մի Հայաստանի մասին, որը հիշեցնում է ստրկատիրական հասարակարգ, որի կերտողի հենց իրենք էին: Բայց այդ ստրկատիրական Հայաստանը մնաց քաղաքական աղբանոցում. «Մինչև արյան վերջին կաթիլը պատրաստ եմ պայքարել, որ հետ չգա նախկին իշխանությունը»:
Մեկնաբան Արա Հարությունյանն անդրադառնալով այս փաստարկներին, ուղղակի ասում է.«Այո, հենց էս կարգի հանցագործություններով է պետք դատել էդ տականքներին, այլ ոչ թե տուշոնկով, կամ պադվալում հայտնաբերած պիստալետով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր