Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ապա՝ նույնքանով կբարձրանա          Ձերբակալվել է Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամը և նրա շրջապատից ևս երեք անձ       ԱԳՆ-ն պարզաբանել է Վրաստան ID քարտերով և ԱՄԷ առանց մուտքի վիզա ՀՀ քաղաքացիների այցերը    

22 օգոս 2018 13:08

Մոսկվայում տեղյակ չեն ՌԴ-ի հետ Փաշինյանի «աննախադեպ հումանիտար նախագծից». regnum.ru-ի աղբյուրները հրաժարվել են մեկնաբանել

Մոսկվայում տեղյակ չեն ՌԴ-ի հետ Փաշինյանի «աննախադեպ հումանիտար նախագծից». regnum.ru-ի աղբյուրները հրաժարվել են մեկնաբանելՕգոստոսի 17-ին Երևանում անցկացված զանգվածային միտինգի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացավ, որ «շուտով Մոսկվայի հետ կիրականացվի աննախադեպ մարդասիրական նախագիծ, որը Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները կհասցնի չտեսնված բարձունքի, նախագիծ, որը 2 երկրների հարաբերությունները կբարձրացնի նախկինում չտեսնված մակարդակի»։

Ռուսաստանի ԱԳՆ-ում ИА REGNUM-ի աղբյուրները հրաժարվել են մեկնաբանել Նիկոլ Փաշինյանի «աննախադեպ նախագիծը»՝ «համապատասխան ինֆորմացիայի բացակայության պատճառով»։
Հարցին, թե այնուամենայնիվ ի՞նչ նկատի ուներ Փաշինյանը՝ խոսելով «համապատասխան ընթացակարգերի նախնական իրականացման մասին», հետևել է պատասխան, թե ոչ ոք չգիտի՝ դա ինչ է նշանակում։ Միևնույն ժամանակ նշվել է, որ չի բացառվում, որ Փաշինյանի կառավարությունը մշակում է ինչ-որ սեփական «ռուսական նախաձեռնություն»։
Միևնույն ժամանակ Մոսկվայում ուշադրություն դարձրին հանրահավաքի ժամանակ Փաշինյանի կողմից արված այն արտահայտությանը, թե «նախկին իշխանությունների ժամանակ շատ բացասական գործոններ վերագրվում էին Ռուսաստանին, կոռումպացված իշխանություններն իրենց գործողություններն ուզում էին գցել Ռուսաստանի վրա»։ Այժմ, սակայն, ըստ կայքի՝ եկել է Ռուսաստանի անունը «նոր նախագծերի համար» օգտագործելու ժամանակը։

 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր