Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

23 օգոս 2018 12:38

«Սասնա ծռերի» հայտարարությունը

«Սասնա ծռերի» հայտարարությունը «Առաջիկայում ստեղծվելու է «Սասնա ծռեր» կուսակցություն ստեղծման նախաձեռնող խումբ, որը մշակելու է կուսակցության ծրագիրն ու կանոնադրությունը, ապա կազմակերպելու է կուսակցության հիմնադիր համագումարի և գրանցման գործընթացը «Սանսա ծռեր» խմբավորումը ազգին ու պետությանը սպառնացող գոյութենական սպառնալիքի չեզոքացումից հետո ժողովրդի իշխանության հաստատման պայմաններում հայտարարել է զինված պայքարի էջը փակելու և ժողովրդի վստահության կառավարությանը աջակցելու մասին։
Կուսակցության ձևավորման ընթացքում խմբավորման բոլոր անդամների ազատ արձակվելուց հետո օրինաչափորեն ընդհանրապես ինքնալուծարվելու է և դադարեցնելու է իր գործունեությունը որպես միավոր», – լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը, ով օգոստոսի 17-ին կալանքից ազատ էր արձակվել։
Նոր ստեղծվելիք կուսակցության կազմում առավելագույնս ներգրավելու են երիտասարդների և նրանց են վստահելու «ասպարեզն ու գործը», իսկ ավագ սերունդը կլինի խորհրդատուի դերում։
Բանախոսը նաև նշեց, որ Արցախում «Սասնա ծռերն» ունենալու է «նույն անվանմամբ քույր կուսակցություն»՝ մինչև Արցախի՝ Հայաստանին դե-յուրե միացումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր