Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

24 օգոս 2018 12:20

Քրիստոսը փրկել է ծովում դրեյֆող հային եւ նրա ռուս կնոջը

Քրիստոսը փրկել է ծովում դրեյֆող հային եւ նրա ռուս կնոջը Ձկնորսության սիրահարներ Նատալիային եւ Միխայիլին գտել են օգոստոսի 12-ին: «Կրիտի ռոք» հունական նավի բրիգադը փրկել է Սեւ ծովում դրեյֆող ամուսիններ՝ Հայաստանի քաղաքացի Միխայիլ Ալավերդյանին եւ նրա ռուս կնոջը՝ Նատալյա Աչափկինային:
Նովոռոսիյսկում ապրող ամուսինները ռետինե նավակ էին գնել եւ որոշել էին ձկնորսության դուրս գալ Միսխակոյի մոտակայքում (Կրասնոդարի երկրամաս): Մի որոշ ժամանակ անց ուժեղ քամի էր սկսվել եւ նավակը տարել էր անհայտ ուղղությամբ:«Գիշերն ինչ-որ կերպ անցակացրեցինք: Շատ ցուրտ էր, սպասում էինէ առավոտվա, որպեսզի մի փոքր կարողանանք տաքացանալ: Սակայն երբ արեւը դուրս եկավ, այն ջերմություն չբերեց, դրա փոխարեն մենք շատ ուժեղ այրվեցինք վառ ճառագայթների տակ, մեր մաշկն ուղղակի շերտերով դուրս էր գալիս,- պատմել է Նատալիա Աչափկինան «Նաշա գազետա»-ին տված հարցազրույցում:- Հետագա օրերին ալիքները մեզ նետում էին Սեեւ ծովով մեկ՝  Նովոռոսիյսկից մինչեւ Գելենջիկ: Նավակի մոտով անցնող նավերը չէին արձագանքում մեր՝ լապտերով, հոգուստով եւ ձեռքերով օգնության ազդանշաններին»:
Ծովով դրեյֆի հինգերորդ օրը «Կրիտի ռոք» հունական տանկերը նկատել էր ամուսիններին եւ փրկության էր հասել նրանց: Հունական նավի նավապետը Քրիստոս Կոնստանտինիդիսն էր, ով պատմել է, որ սովորաբար նա կեսօրին ճաշից առաջ աղոթում է, իսկ այդ օրը դուրս էր տախտակամածի վրա, որտեղ նավաստիները հայտնել էին իրեն զույգին փրկելու մասին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր