Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Տեսանյութ.Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

28 օգոս 2018 12:34

Ավելի կարևոր արտաքին և ներքին մարտահրավերներ կան Հայաստանի համար.ՀՀԿ-ն չի առաջադրի քաղաքապետի թեկնածու

Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ն չի առաջադրելու քաղաքապետի թեկնածու:  ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում: Շարմազանովը դա հիմնավորեց մի շարք հանգամանքներով, նախ և առաջ նրանով, որ հետհեղափոխական իրավիճակում ավելի կարևոր արտաքին և ներքին հարցեր են տեսնում, քան ՏԻՄ ընտրությունները:
«Երևանի ավագանու ընտրություններին մեր չմասնակցելը պայմանավորված է մի շարք հանգամանքներով, նախ և առաջ նրանով, որ Հայաստանում այսօր հետիշխանափոխական իրավիճակ է, հիմնական թատերաբեմը ԱԺ-ն է և ավելի կարևոր արտաքին և ներքին մարտահրավերներ կան Հայաստանի համար, քան ՏԻՄ ընտրությունները»,-ասաց Շարմազանովը:
Դիտարկմանը, երբ իրենց կուսակցությունը իշխանություն էր, ինքը հորդորում էր ընդդիմությանը մասնակցել ՏԻՄ ընտրություններին, Շարմազանովը պատասխանեց` միշտ չէ, որ իր կարծիքը կուսակցությունում մեծամասնություն է լինում: «Քաղաքական գործիչները իրադարձության փոփոխության պայմաններում կարող են փոփոխել իրենց կարծիքը: Հիմա միգուցե քաղաքական դաշտում ավելի լուրջ հարցեր կան, քան ՏԻՄ ընտրությունները»,-ասաց նա ու հավելեց` կուսակցությունում դեռ չեն քննարկել, թե ում են սատարելու առաջիկա ընտրություններին:
Անդրադառնալով ԱԺ ընտրություններին մասնակցությանը` Շարմազանովը նշեց, որ եթե ՀՀԿ-ն չմասնակցի դրանց, ապա «պետք է մի մեծ կողպեք դնի դռան վրա և փակվի»: «ՀՀԿ-ն չի ստեղծվել նրա համար, որ թեկուզ իշխանափոխությունից հետո չմասնակցի ԱԺ ընտրություններին»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր