Տեսանյութ.Իսրայելը հարձակվել է Իրանի վրա.իրանական ՀՕՊ-ը Սպահանի երկնքում անօդաչու թռչող սարքեր է խոցել          Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար       Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին    

28 օգոս 2018 14:20

Փաշինյանը գնում է դիկտատուրայի ճանապարհով. Թույլ չենք տա.... Շարմազանով

Նիկոլ Փաշինյանը գնում է դիկտատուրայի եւ տիրանիայի ճանապարհով: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ փոխախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Հարցին, թե արդյոք ՀՀԿ-ն ունի ծրագիր, թե խորհրդարանական ընտրությունները որ ճանապարհով են լինելու, գնալու ենք սահմանադրական փոփոխությունների եւ խորհրդարանի ինքնալուծարման, թե վարչապետի հրաժարականի ճանապարհով, Շարմազանովը պատասխանեց. «Նախ չի հայտարարվել, որ մեկ տարվա ընթացքում պետք է ընտրություն լինի: Հղում է արվել կառավարության ծրագրին, որն ընդունվել է խորհրդարանի կողմից: Բայց ինչ կլինի 1 կամ 6 ամիս հետո, ոչ ոք չի կարող ասել: ՀՀԿ-ն որեւէ քննարկում չի արել: ԱԺ-ն ընտրվել է մինչեւ 2022 թվականը: Խորհրդարանը կպաշտոնավարի մինչեւ 2022 թվականը, թե կլինեն արտահերթ ընտրություններ, կախված է քաղաքական ուժերի բանակցություններից, ներքին ու արտաքին մարտահրավերներից: Այսօր ես պատրաստ չեմ դրա մասին սպառիչ պատասխան տալ»:
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հանդիպմանը, Շարմազանովը նկատեց, որ այդ հանդիպումը ցույց տվեց, որ ԱԺ-ն ոչ թե կառավարության կցորդն է, այլ օրենսդիր մարմինը, առանձին իշխանության ճյուղ է, կառավարության գործընկերն է, ոչ թե կցորդը: Որեւէ մեկին թույլ չենք տա պատգամավորների ու ԱԺ-ի վրա մատ թափ տալ եւ փորձել սեփական օրակարգը շանտաժով անցկացնել»:
Նա ընդգծեց, որ ՀՀԿ-ն պատրաստ է երկխոսության. «Ցանկացած հարցի շուրջ, որոնք ծառացած են Հայաստանի ու Արցախի առջեւ, պատրաստ ենք կառավարության գործընկերների հետ երկխոսել, բայց ոչ երբեք ընդունել նրանց գերակայությունը խորհրդարանի նկատմամբ»:
Շարմազանովը հայտարարեց, որ օգոստոսի 17-ի հանրահավաքում վարչապետի ելույթից հետեւություն է արել, որ նա գնում է դիկտատուրայի ճանապարհով. «Որ Փաշինյանը գնում է ոչ թե ժողովրդավարության ճանապարհով, այլ գնում է դիկտատուրայի եւ տիրանիայի ճանապարհով: Բայց պարոն Բաբլոյանի հետ նրա հանդիպումը հույս է ներշնչում, որ ի վերջո, ՀՀ-ում ժողովրդավարության,. Բազմակարծության միջոցով հարցեր քննարկելու ճանապարհը դեռ չի սպառվել»:
Նշենք, որ օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ իրենք կարող են սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, որը թույլ կտա, որ առանց վարչապետի հրաժարականի հնարավոր լինի ցրել Ազգային ժողովը եւ անցկացնել արտահերթ ընտրությունները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր