Փորի ճարպից ազավելու արդյունավետ միջոց
![](https://blognews.am/static/news/b/2018/08/559536.jpg)
Բջջանյութի մեծ պարունակությամբ եւ հագեցած ճարպերի ցածր մակարդակով սննդակարգը կօգնի կանխել որովայնային ճարպակալումը կամ պայքարելու դրա դեմ, որի դեպքում ճարպային հյուսվածքի ավելցուկ է գոյանում փորի շրջանում եւ իրանի վերին մասում, ասված է հոդվածում:
Անհրաժեշտ է ավելացնել բանջարեղենի, մրգերի, լոբազգիների, ձավարեղենի գործածումը եւ հնարավորինս օրաբաժնից վերացնել ճարպոտ միսը, խմորեղենը եւ բարձր աստիճանի մշակված մթերքները:
Սնվելու այս ոճը կնպաստի նվազեցնելու զանազան սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը, նշում է աշխատության հեղինակը:
Ըստ որում՝ Փիլոլան ընդգծել է, որ համապիտանի «հրաշք-սննդակարգ» կամ կենսաակտիվ հավելումներ գոյություն չունեն, որոնք օգնեին ազատվել փորի ճարպակալումից: Նա նաեւ նշել է կանոնավոր ֆիզիկական ծանրաբեռնությունների կարեւորությունը որովայնային ճարպակալման դեմ պայքարում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: