Սրանք էս ինչ զուլում են մեր գլխին բերում․․․Այսօր՝ հայ-թուրքական սիրախաղի դարաշրջանում, իրավիճակ է փոխվել          Մենք որոշակի քայլեր արել ենք, բայց ՀՀ-ն իր վրա եղած ճնշումների պատճառով դեռ չի կարողանում մեր ուզած համարձակ քայլերն անել       Քաղաքացիությունից կզրկվեն այն մոլդովացիները, ովքեր կկռվեն ՌԴ-ի կողմից    

28 օգոս 2018 17:37

Թուրքիայում 1.5 մլն դոլարով վաճառվում է հայկական եկեղեցու շենքը

Թուրքիայում 1.5 մլն դոլարով վաճառվում է հայկական եկեղեցու շենքըԹուրքիայի Բուրսա քաղաքի Սեթբաշը թաղամասում գտնվող շուրջ  300 տարվա պատմական վաղեմություն ունեցող հայկական եկեղեցին վաճառքի է հանվել 1.5 միլիոն դոլարով:
Եկեղեցու վաճառքի մասին հայտարարությունը սեփականատիրոջ կողմից տեղադրվել է «Bursasehirportali.com» առևտրային կայքում: Քանի որ եկեղեցու փաստացի սեփականատերը հանդիսացող անձը գտնվում է արտասահմանում, վաճառքով զբաղվում է անշարժ գույքի գործակալը:
1986թ. Բուրսայի հիմնադրամների շրջանային վարչության գրանցման մատյանում նշված, որ այդ շինությունը հնագույն եկեղեցի է: Լուսանկարներում երևում է քանդված է եկեղեցու զանգակատունը:  
Անշարժ գույքի գործակալ Թայֆուն Օզենգինլերի փոխանցմամբ` Սեթբաշը թաղամասը նախկինում հայերով է բնակեցված եղել, իսկ քեմալական շարժումից հետո եկեղեցին տարբեր նպատակներով է օգտագործվել: 
«Ամեն անկյունում պատմական շունչ կա: Մինչ 1980-ականները տարբեր նպատակների համար է ծառայել, իսկ ավելի ուշ վերածվել է լքյալ շինության»:
Գործակալի խոսքով` կադաստրային վարչությունում եկեղեցու մասին նշվում է որպես սոցիալ-մշակութային տարածք: Եկեղեցին եռահարկ է, ունի 512քմ ընդհանուր մակերես:
Մինչև 1915թ. Բուրսայում և հարակից շրջաններում եղել է 17 հայկական եկեղեցի (Սբ. Աստվածածին, Սբ. Հրեշտակապետ, Սբ. Սարգիս, Սբ. Թադևոս Բարդուղիմեոս, Սբ. Հակոբ, Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սբ. Կարապետ  և այլն):
Օրինակ՝ Սբ. Աստվածածին հայկական եկեղեցին 1980թ. ռազմական հեղաշրջումից հետո երկրի ղեկավարության հրամանով քանդվել և վերածվել է միջնակարգ դպրոցի: Մնացյալ եկեղեցիները ՏԻՄ մարմինների կողմից վաճառվել են մասնավոր անձնանց և փաստորեն ջնջվել քաղաքային հիշողությունից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր