Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

30 օգոս 2018 13:10

Վարչապետի կողմից 2016թ. ապրիլին տանկերի տեղաշարժի արգելք չէր կարող լինել. գեներալ Արզումանյանը հերքում է «հայտնի սուտը»

Վարչապետի կողմից 2016թ. ապրիլին տանկերի տեղաշարժի արգելք չէր կարող լինել. գեներալ Արզումանյանը հերքում է «հայտնի սուտը»Արցախյան ազատամարտում մարտական փառավոր ճանապարհ անցած պաշտպանության բանակի գեներալ-մայոր Միքայել Արզումանյանը, ով վերջերս զբաղեցնում էր ՀՀ ռազմական տեսուչի տեղակալի պաշտոնը, «Արցախպրես»-ի հետ բացառիկ հարցազրույցում հետաքրքիր բացահայտումներ է արել:


Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.
- Պարո՛ն Արզումանյան, 2016թ.-ին Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի ժամանակ Դուք՝ որպես ռազմաճակատի հարավային թևի հրամանատար, կարո՞ղ եք ասել, թե ինչ է փոխվել առ այսօր, արդյո ՞ ք կատարված ամրացման աշխատանքները բավարար են դիմագրավելու թշնամու հավանական նոր սադրանքներին:
- Գիտեք ինչ, ես այն զինվորականներից եմ, ով, կարևորելով 2016թ. ապրիլից հետո առաջնագծում կատարված լայնածավալ աշխատանքները, միևնույն ժամանակ չի թերագնահատում նախորդ 22 տարիներին բանակում արված գործը: Դուք հիմա կարող եք հարցնել, թե ինչպես եղավ, որ հակառակորդը 2016թ.-ին կարողացավ գրավել որոշ դիրքեր: Որպես զինվորական՝ կարող եմ հավաստիացնել, որ պատերազմում նախահարձակ կողմի սկզբնական հաջողությունը հիմնականում հիմնավորված է լինում, և այստեղ կարևոր է գնահատել դրան հաջորդած մեր գործողությունների արդյունավետությունը: Մենք ուղիղ իմաստով ոչ մի ռազմավարական հաջողության չհասած թշնամուն ստիպեցինք խաղաղություն խնդրել: Հավատացնում եմ, որ եթե պատերազմական ակտիվ գործողությունները շարունակվեին ևս 3-4 օր, Հայոց բանակի ստորաբաժանումները կազատագրեին մեր պատմական հողերի նոր հատվածներ:
- Դուք այն զինվորականներից եք, որ մարտական մկրտությունն ստացել է Արցախյան պատերազմի առաջին օրերին՝ լինելով Բեկոր Աշոտի զինակից ընկերն ու նրա զոհվելուց հետո՝ առաջին գումարտակի կազմում առաջին վաշտի փոխարինող հրամանատարը: Հետաքրքիր է, գնահատելով նաև 2016թ.-ի արդյունքները, մարտական ոգու առումով տարբերություն տեսնու՞մ եք ներկայիս սերնդի և Ձեր սերնդի միջև:
- Մեր սերունդը հաղթանակած սերունդ է, և չեմ կարծում, թե հերոս մարդը կարող էր վախկոտ երեխաներ դաստիարակել: Վկան ու փառքի դափնին կրողը Ռոբերտ Աբաջյանն է, Մարատ Պետրոսյանն է և մեր մյուս քաջորդիները, որոնք ցույց տվեցին իրենց նվիրումն ու խիզախությունը հայրենիքի հանդեպ:
- Առիթն օգտագործելով՝ Ձեր թույտվությամբ անդրադառնանք նաև մի հայտնի բանբասանքի: Չար լեզուները ասում են, թե իբր 2016թ.-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ վարչապետ Արայիկ Հարությունյանը «թույլ չի տվել իր արտերով տանկերի տեղաշարժը»: Կխնդրեի՝ որպես այդ ժամանակ բանակի հարավային թևի հրամանատար՝ պարզաբանել՝ արդյո՞ք եղել է այդպիսի բան:
- Նման բան ոչ թե չի եղել, այլ չէր էլ կարող լիներ, քանի որ նախ տարածքը, որտեղով պետք է ապահովվեր տանկերի առաջխաղացումը դեպի մարտական դիրքեր, ընդհանրապես գյուղատնտեսական նշանակության չէր, այնտեղ արտեր չկային: Ոչ միայն տանկերի, այլ բոլոր տիպի զինտեխնիկայի տեղաշարժի հետ կապված որևէ մեկի կողմից որևէ խնդիր չի եղել: Ասեմ ավելին, ապրիլի 2-5-ը ընկած ժամանակահատվածում ես օրվա մեջ մի քանի անգամ իրավիճակի մասին տեղյակ էի պահում վարչապետին, քանի որ ի պաշտոնե նա էր հանդիսանում քաղպաշտպանության ղեկավարը, և չի եղել մի դեպք, որ հարց լիներ, ու նա անմիջապես դրականորեն չարձագանքեր: Անգամ այդ օրերին նա անձամբ է այցելել առաջնագիծ, իսկ հրադադարից անմիջապես հետո նրա ցուցումով հաշված ժամերի ընթացքում անհրաժեշտ շինարարական տեխնիկա է տեղափոխվել առաջնագիծ, որպեսզի նոր դիրքերի ամրացման և ինժեներական այլ աշխատանքներն իրականացվեն հավուր պատշաճի:
Անկեղծ ասեմ՝ ես բարձր եմ գնահատում այդ օրերին Արայիկ Հարությունյանի ունեցած ադեկվատ և սրտացավ պահվածքը: Նման բամբասանքները, որոնք հասել են նաև իմ ականջին, ցավոք, չար նախանձի հետևանք են: Ինչպես Նժդեհը կասեր, մեր դժբախտությունն այն չէ, որ աշխարհում կան թուրքեր, այլ այն, որ կան թուրքանման հայեր:
- Պարո՛ն գեներալ, երկարամյա ծառայությունից հետո մեկնել եք վաստակած հանգստի և գտնվում եք պահեստազորում: Եթե Աստված մի արասցե նորից պատերազմ սկսվի, կկանգնե՞ք կրկին զինվորի կողքին:
- Իհարկե, անկախ քաղաքական հայացքներից ու մոտեցումներից, ես իմ հայրենիքի զինվորն եմ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր