Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

31 օգոս 2018 09:46

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանն անկեղծացել է՝ եթե ինչ-որ մեկը հանցանք է գործել, պետք է պատասխան տա

«Ժողովուրդ». Սերժ Սարգսյանն անկեղծացել է՝ եթե ինչ-որ մեկը հանցանք է գործել, պետք է պատասխան տա«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Սերժ Սարգսյանն արտերկրից վերադառնալուց հետո` օգոստոսի սկզբներին, մեկնել էր Ստեփանակերտ: Մեզ հայտնի դարձավ, որ Արցախում նա  հանդիպումներ է ունեցել տեղի իշխանությունների, գործարար շրջանակների հետ:
Բոլորն էլ նրանից հետաքրքրվել են Մարտի 1-ի քրեական գործի կապակցությամբ, քանի որ այդ օրերին արդեն սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով կալանավորվել էր նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Սերժ Սարգսյանը, ըստ «Ժողովուրդ»-ի աղբյուրների, ասել է, թե ինքն այդ առնչությամբ մտահոգություններ չունի, եթե իրեն կալանավորեն, իր «ձեռքերը մաքուր են»:

Սարգսյանից հետաքրքրվել են նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իր մերձավոր շրջապատի ան դամների ձերբակալությունների կապակցությամբ, նաեւ իր եղբայրների ու նրանց զավակների դեմ հարուցված քրեական գործերից: Սերժ Սարգսյանն այդ կապակցությամբ էլ անկեղծացել է` ասելով՝ եթե ինչ-որ մեկը հանցանք է գործել, պետք է պատասխան տա, պատժվի, եւ որ իբր ինքը տեղյակ չի եղել այսօր բացահայտվող դեպքերից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր