«Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը          Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես       Եվրամիությունը Հայաստանին ներքաշում է իր ուղեծիր, և Երևանը ռիսկի է դիմում կորցնելու ԵԱՏՄ-ի շրջանակներում բոլոր արտոնությունները    

31 օգոս 2018 17:35

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը բողոք է ներկայացրել Վճռաբեկ դատարան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:
Ինչպես ավելի վաղ նշել էր Քոչարյանի մեկ այլ պաշտպան Հայկ Ալումյանը, բողոքի նպատակն է լինելու Վերաքննիչ դատարանում ներկայացրած հիմնավորումներից ևս երկուսը այնտեղ քննարկման առարկա դարձնելը:
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների թիմն ավելի վաղ Վերաքննիչ դատարան էր ներկայացրել կալանքից ազատելու մի շարք հիմնավորումներ, սակայն միայն անձի անձեռնմխելիության հիմքով են նրան կալանքից ազատ արձակել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր