Գյումրի քաղաքի տներից մեկում հրդեհ է բռնկվել, կանխվել է հրդեհի տարածումը դեպի կից շինություններ          Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է       Իսակովի պողոտայում բшխվել են «Porsche Cayenne»-ը, «BYD»-ն ու «Opel»-ը, կան վիրավnրներ    

01 սեպ 2018 19:36

Թբիլիսիում նեոնացիստների առաջնորդի մոտ զենքի զինանոց է հայտնաբերվել

 
Թբիլիսում ձերբակալել են «Վրաստանի ազգային միասնություն» ուլտրաազգայնական շարժման անդամին ապօրինի զենք պահելու համար: Այս մասին հայտնել են Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունից, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»:
«Վրաստանի ազգային միասնությունը» չի թաքցնում, որ հետեւում է ֆաշիստական գաղափարախոսությանը եւ առաջ է մղում ազգային-սոցիալիզմի գաղափարները: Վերջին շրջանում շարժումը սկսել է Թբիլիսիում ավելի հաճախ անցկացնել բողոքի ցույցեր ու երթեր: Ուլտրաազգայնականների հանրահավաքները գործնականում մշտապես ուղեկցվում են նրա անդամների վարչական ձերբակալություններով: Դրա հետ մեկտեղ, Վրաստանի ՆԳՆ-ում ընդունում են, որ գոյություն ունեցող օրենսդրությունն արդյունավետ չէ արմատական ֆաշիստական խմբերի հարցում:
Օգոստոսի 31-ին ոստիկանությունը քրեական գործ է հարուցել տեսանյութի հիման վրա, որը հրապարկվել է «Վրաստանի ազգային միասնության» «Ֆեյսբուքի» էջում: «Ֆաշիստի հանգստյան օրը» կոչվող հոլովակում պատմվում է շարժման անդամների սպորտային եւ ռազմական պատրաստության մասին: Կադրերում երիտասարդները կրակում են ինքնաձիգներից:
Հենց այս գործի շրջանակում են ՆԳՆ աշխատակիցները ձերբակալել շարժման անդամներից 32-ամյա Գ. Չ.-ին:
ՆԳՆ-ն շարունակում է քննությունը: Ձերբակալվածին սպառնում է 2-ից մինչեւ 5 տարվա բանտարկություն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր