Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

01 սեպ 2018 21:00

Քոչարյանի և նրա ամբողջ ոհմակի տեղը բանտն է. Վարուժան Ավետիսյան

Ռոբերտ Քոչարյանի տեղը բանտն է, ի՞նչ քաղաքականություն, ինչ կուսակցություն, նա ոճրագործ է, իշխանությունը բռնությամբ, կեղծիքով յուրացրած ոճրագործ է։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքականություն վերադարձի մասին հայտարարությունը նոր ստեղծվելիք «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը նման կերպ գնահատեց։
Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում Քոչարյանը հայտարարել է․
«Եթե խոսում ենք հենարանի մասին, ապա առաջին հերթին իբրև հենարան ես տեսնում եմ այն մարդկանց, որոնք հիշում են իմ պաշտոնավարման տարիներն ու գնահատում են այդ տարիների հաջողությունները, հատկապես` տնտեսական և արտաքին քաղաքականության ոլորտում։
Եթե ես հայտարարել եմ, որ վերադարձել եմ քաղաքականություն, ապա բնականաբար պետք է ենթադրել, որ մասնակցելու եմ այդ ընտրություններին։ Կարող եմ դառնալ ընդդիմադիր բևեռի կենտրոն կամ կենտրոններից մեկը և ակնկալում եմ, որ այդպես է լինելու։ Ինչ վերաբերում է այլ կուսակցությունների դիրքորոշումներին, ապա հարցրեք այդ կուսակցություններին։ Կարծում եմ`վիճակն այնպիսի դինամիկ փոփոխություններ է ունենալու, որ ամեն ինչ հնարավոր է։ Բայց կրկնում եմ` իրենց փոխարեն ես չեմ կարող այսօր որևէ բան ասել»։
«Նրա և նրա ամբողջ ոհմակի տեղը բանտն է, որը հետո փոխանցեց Սերժ Սարգսյանին ու ոհմակին։ Մեր ժողովուրդը պատասխան տալու է դրան։ Չի հաջողվելու շրջել պատմության ընթացքը, չի ստացվելու»,- ասաց Վարուժան Ավետիսյանը։ Անդրադառնալով Քոչարյանի այն մտքին, թե իր հենարանը լինելու են մարդիկ, ովքեր գնահատում են իր պաշտոնավարման տարիները, Վարուժան Ավետիսյանը նշեց՝ Քոչարյանի պաշտոնավարմանը ժողովուրդն իր գնահատականը տվել է 2008 թվականին՝ խաղաղ ձեռքերով զենքի դեմ պայքարելով։
«Ժողովուրդը իր բաց ձեռքերով պայքարել է զենքի դեմ, զոհեր տվել, այնպես որ դրան ավելացնելու բան չկա։ Նա խոսելու տեղ չունի։ Հիշեցնեմ փաստաբան Վահե Գրիգորյանի խոսքը, որ Քոչարյանը լրջանալու ու իր կարգավիճակը գիտակցելու կարիք ունի։ Իսկ եթե փորձում է օտար ուժերի դրդմամբ խժդժություններ սարքել երկրում, ժողովուրդն իր պատասխանն անպայման կտա»,- շեշտեց «Սասնա Ծռեր» կուսակցության նախաձեռնող խմբի անդամը, ապա վստահորեն ավելացրեց՝ Քոչարյանը չի լինելու քաղաքական դաշտում, որ մտածենք՝ ի՞նչ է դրանից հետո լինելու, ինչպիսի՞ քաղաքական դաշտ է ձևավորվելու։
Ավետիսյանի խոսքով՝ Ռոբերտ Քոչարյանին Հայաստանի քաղաքական սպեկտորում տեղ չկա, նա մերժվելու է․ «Իսկ հայտարարություններ կարող են անել բոլորը, շատ հեշտ է։ Ես էլ կարող եմ հայտրարել, որ Մարս մոլորակի վրա հիմնելու եմ 3 միլիոնանոց գաղութ, հետո՞։ Նա հենարան չունի , նրա հենարանը ոհմակն է, 5-րդ շարասյունը, որն այսօր, ցավոք սրտի, դեռևս կա Հայաստանում։ Հենարան պետք է ժողովրդի մեջ ունենալ։ Նրա նկատմամբ կա արդարացի ատելություն և պատասխանատվության ենթարկելու համազգային պահանջ։ Ուրիշ ոչինչ չկա»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր