Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

03 սեպ 2018 14:03

Վերջին 8 տարիների ամենաբարձր տնտեսական աճն է արձանագրվել. նախարար

Վերջին 8 տարիների ամենաբարձր տնտեսական աճն է արձանագրվել. նախարարԱյսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը, հայտարարեց, որ  2018-ի առաջին վեց ամսվա կտրվածքով վերջին 8 տարիների ամենաբարձր տնտեսական աճն է արձանագրվել, այն կազմում է 8.3 տոկոս:
«Այս աճին ամենաշատը նպաստող հիմնական բլոկը առևտրի և ծառայությունների ոլորտն է՝ 5.3 տոկոս», — նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ շինարարությունն աճել է 8.9 տոկոս, բայց տնտեսական աճի վրա ազդել է 0.5 տոկոս, արդյունաբերությունը նպաստել է 1.4 տոկոսային կետով, գյուղատնտեսությունը՝ 0.5 տոկոսային կետով։
Հունվար-հունիս ամիսներին, ըստ Արծվիկ Մինասյանի, տնտեսական ակտիվության ցուցանիշը 9.3 տոկոս է եղել։
Անդրադառնալով արտահանման ցուցանիշներին՝ նախարարն ասաց, որ արդյունաբերական արտադրանքի շուրջ 50 տոկոսն արտահանվում է:
Արտահանման ցուցանիշը, ըստ Մինասյանի, շատ ավելի մեծ կլիներ, եթե հանքարդյունաբերության մասով անկում չլիներ։
«Անկումը կազմում է 11.8 տոկոս՝ շուրջ 20 միլիարդ դրամ», — հայտարարեց նախարարը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր