Ապրիլի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Արցախի պետական ինստիտուտները կշարունակեն գործել, ընդունվել է սահմանադրական փոխփոխությունների նախագիծ       Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին    

04 սեպ 2018 10:02

«Ժողովուրդ».Լևոն Տեր-Պետրոսյանը նախագա՞հ. Նիկոլ Փաշինյանն Արմեն Սարգսյանին փոխարինող է գտել.

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահի պաշտոնում Արմեն Սարգսյանի փոխարեն նպատակադրվել է տեսնել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին:
 
Արմեն Սարգսյանին փոխարինելու ցանկության առկայության մասին խոսվում էր դեռ վաղուց՝ թավշյա հեղափոխությունից հետո: Սակայն հիմա, կարծես թե, դրանք ավելի առարկայական են դարձել: Ի վերջո, Արմեն Սարգսյանը լեգիտիմության խնդիր ունի` կապված ՀՀ քաղաքացիությունից ժամանակին հրաժարվելու, Բրիտանիայի քաղաքացիություն ընդունելու, հետո կրկին ՀՀ քաղաքացի դառնալու հետ:
 
«Ժողովուրդ» օրաթերթը տարածված տեղեկությունների առնչությամբ մեկնաբանությունների համար դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արմեն Եղոյանին, ով նշեց. «Անհասկանալի շրջանակներից շրջանառության մեջ դրված լուրերը չեմ մեկնաբանում»»:
 
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Նարինե
Բա իրա պապանա, ամոթա հերիքա ամոթա,առաջինը այս անասունին պիտի բռնեն,որ սաղ Հայաստանը կերավ։ Հիմա հասկացանք,որ Դուք էլ էք ժողովրդին խափուն։ Անոթ։

Համընկնող լուրեր