Ադրբեջանի և Թուրքիայի պահանջներից մեկն էլ ՝Սևանա լիճը դարձնել ՀՀ-ի և Ադրբեջանի համատեղ օգտագործման ջրային ռեսուրս          Տավուշի ու Արարատի մարզերի հանձումները բերելու են նրան, որ Ադրբեջանը շրջափակի Հայաստանի հյուսիսն ու հարավը       Տեսանյութ.Իշխանությունները փորձում են համոզել կիրանցեցիներին գումարային փոխհատուցմամբ    

04 սեպ 2018 16:30

Մանվելը ինձ 22 օր շղթայակապ պահեց ու խոշտանգեց. Աշոտ Իսախանյանի սենսացիոն բացահայտումները

Մանվելը ինձ 22 օր շղթայակապ պահեց ու խոշտանգեց. Աշոտ Իսախանյանի սենսացիոն բացահայտումները Ազատամարտիկ Աշոտ Իսախանյանը Primenews.am-ի խմբագրությանը ուղղված նամակում հայտնել է, որ ինքը ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի «զոհերից» է: Նա նշում է, որ գեներալ Մանվելը շուրջ 22 օր իրեն շղթայակապ է պահել ու խոշտանգել: Primenews.am-ին ուղղված նամակում Իսախանյանը գրում է.
«Մանելը պիստալետը բերանս էր դրել, որ կրակեր: ԵԿՄ-ում էի այդ ժամանակ և պայմանավորվել էինք ազատամարտիկների ընտանիքներին օգնելու համար գումարներ հավաքել: Մանվելը ասել էր, որ ես կվճարվեմ աշխատանքիս համար: Հետո իմ հետ էտպես վարվեց, որ սաղ փողը իրեն մնար…».-գրել է Աշոտ Իսախանյանը: Նշենք, որ Իսախանյանը նամակով դիմել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին : «Սևան» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալը նշում է, որ բացահայտելու է դատական համակարգում առակա կոռուպցիայի մի շարք դեպքեր: «Ես հիմնավոր փաստ ունեմ, որ 350 000$ քաղաքացիական հայց ունեցողին 18 000$ կաշառքի դիմաց պայմանական ազատել են՝ 2 տարի չկրած մաս թողնելով, իսկ ինձ դատապարտել են 10 տարի 6 ամիս ազատազրկման ընդամենը 130 հազար դրամ պարտքը չվերադարձնելու համար: Ես մարտական արդար ճանապարհ եմ անցել ու այս պիտակը փակցրին անվանս»,- գրում է Աշոտ Իսախանյանը:
Նշենք, որ Աշոտ Իսախանյանը 1990-1994 թվականներին մասնակցել է Արցախի և Հայաստանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ Սկզբում Ժիրայր Սեֆիլյանի, հետո՝ Սամվել Բաբայանի հրամանատարության ներքո մասնակցել է Շուշիի, Լաչինի, Քարվաճառի ազատագրական մարտերին։ 1992 թվականից Սամվել Բաբայանի հրամանով մարտերին մասնակցել է Մարտակերտի շրջանում ազատագրական պայքարին։ Նրա և մարտական ընկերների ջանքերով է անառիկ մնացել Տավուշի մարզի սահմանը։ Պատերազմի տարիներին հակառակորդի գնդակից մի քանի անգամ վիրավորվել է, ինչի հետևանքները մինչ օրս հիվանդության տեսքով հետապնդում է ազատամարտիկին։ Ազատամարտիկը 2-րդ կարգի հաշմանդամություն ունի՝ քայլում է ձեռնափայտով: Նա նաև տեսողության հետ կապված խնդիր ունի: Իսախանյանը արդեն 8 տարի կրում է պատիժը: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Շահբազյանը հունիսի 6-ին «Սևան» ՔԿՀ-ում արտագնա դատական նիստի ժամանակ մերժել է դատապարտյալ 42-ամյա Աշոտ Իսախանյանի՝ վաղաժամկետ ազատ արձակման հարցով դիմումը։
Վաղը` սեպտեմբերի 4-ին Վերաքննիչ դատարանում լսվելու է Աշոտ Իսախանյանի վաղակետ ազատման հայցը: Իսախանյանը իրեն համարում է նախկին ռեժիմի և Մանվել Գրիգորյանի «զոհը»:
«Կյանքս խորտակվեց, բայց դեռ ապրելու և հասարակության մեջ իմ տեղը գտնելու հույսս չի մեռել: Ես վախենում եմ, քանի որ դեռ դատական համակարգում նույն մեխանիզմներն են գործում, իսկ ես և իմ նմանները հավատում ենք թավշյա հեղափոխությանը: Ես խնդրում եմ օգնել ինձ, որ տուն վերադառնամ…»,-եզրափակել է Աշոտ Իսախանյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր