Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

05 սեպ 2018 20:45

Սերժ Սարգսյանի եղբոր դուստրը ներկայացել է բաժին

Սերժ Սարգսյանի եղբոր դուստրը ներկայացել է բաժինArmtimes.com-ի տեղեկություններով, Սերժ Սարգսյանի եղբոր դուստրը՝ Անի Լեւոնի Սարգսյանը, որը հուլիսից հետախուզման մեջ էր գտնվում, սեպտեմբերի 1-ին ներկայացել է ՀՀ հատուկ քննչական ծռայություն:
Նույն այդ տեղեկություններով, նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի հարստացման՝ ՀՀ քրեական օրենսգրքի 310.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ հայտարարագրման ենթակա գույքը թաքցնելու մեջ՝ ՀՀ ՔՕ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով: Անի Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը:
Սույն գործը քննում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը: Այս գործով հետախուզվում է նաեւ Լեւոն Սարգսյանը եւ նրա որդին՝ Նարեկ Սարգսյանը: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Լեւոն Սարգսյանի նկատմամբ՝ կալանավորումը: Նրանք նույնպես որպես մեղադրյալ են ներգրավվել ՀՀ ՔՕ 310.1 հոդվածով եւ ՀՀ ՔՕ 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր