Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից բռնագանձել անշարժ և շարժական գույքեր          Ինչ փոխարժեքներ են սահմանվել տարադրամի շուկայում դեկտեմբերի 17-ի համար       Դեկտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

05 սեպ 2018 21:30

Ի՞նչ են քննարկել. Քաղաքական 5 ուժերի ներկայացուցիչներ հանդիպել են

Այսօր Ռազմավարական Ազգային Հետազոտությունների Հայկական Կենտրոնի (ՌԱՀՀԿ) քննարկումների դահլիճում տեղի ունեցավ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններին մասնակից ուժերի հանդիպում: Հանդիպումը նախաձեռնել էր «Ժառանգություն» կուսակցությունը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի կոչով: Ներկա էին «Լույս» դաշինքի, «Օրինաց Երկիր», «Հայք», «Ժողովրդական Ուղի» եւ «Ռեֆորմիստներ» կուսակցությանների ներկայացուցիչները:
Ինչպես տեղեկացրին «Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից, բացման խոսքով հանդես եկավ «Ժառանգության» նախընտրական շտաբի պետ Արմեն Մարտիրոսյանը: Նա նշեց, որ Նոր Հայաստանի ոգուն հարիր է, որպեսզի առաջիկա ընտրություններն անցնեն դրական լիցքով՝ սիրո եւ համերաշխության հեղափոխության իդեալներին համահունչ: Այդ նպատակով անհրաժեշտ է, որպեսզի մրցապայքարին մասնակցող ուժերը խոսեն իրար հետ, քննարկեն եւ համաձայնության գան:
Քննարկմանը մասնակցող կուսակցությունների ներկայացուցիչները ողջունեցին եւ բարձր գնահատեցին «Ժառանգության» այս նախաձեռնությունը: Նրանք համակարծիք էին ընտրությունները հավասարության, փոխադարձ հարգանքի եւ համերաշխության մթնոլորտում անցկացնելու հարցում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր