Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

06 սեպ 2018 15:30

Օսիպյանը չի բացառում «Վեոլիա ջուր» ընկերության և ՀԾԿՀ-ի գործով նոր մանրամասների հրապարակումը

Օսիպյանը չի բացառում «Վեոլիա ջուր» ընկերության և ՀԾԿՀ-ի գործով նոր մանրամասների հրապարակումըՈստիկանությունը պարզաբանում կներկայացնի «Վեոլիա ջուր» ընկերության կողմից Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներին կաշառելու գործով վարույթի շուրջ:
Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Հարցին՝ արտառոց չի՞ թվում, որ Հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի նախագահն ու անդամները ընդամենը ավիատոմսով և հյուրանոցի ծախսերով կարող էին գնալ նման գործարքի ու բարձրացնել սակագները, Օսիպյանը չբացառեց  նախաքննության մարմնի կողմից այդ գործով այլ մանրամասների հրապարակումը:
Դիտարկմանը, որ «Վեոլիա ջուր»-ը և ՀԾԿՀ-ի ներկայացուցիչները նշել են, որ դա գործուղում է եղել, փորձի փոխանակման նպատակով, ոստիկանապետն ասաց. «Նայած ինչ գործուղում»:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն, ջրի սակագների ճշգրտման 2017-2018 թթ. հայտը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ներկայացնելուց առաջ «Վեոլիա ջուր» ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն եւ գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, կաշառք տալու դիտավորությամբ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանի եւ ՀԾԿՀ եւս 7 պաշտոնատար անձանց համար գնել եւ տրամադրել են Երեւան-Փարիզ-Երեւան ուղղությամբ 8 ավիատոմս, ինչպես նաեւ փոխանցել են հյուրանոցի ծախսերը, որի ընդհանուր կազմել է շուրջ 12,6 մլն դրամ: Դրանից հետո ՀԾԿՀ որոշմամբ խմելու ջրի սակագինը բարձրացվել 11,414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191,414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից։
«Վեոլիա ջուրըե հանդես է եկլ հայտարարությանը եւ նշել, որ չի ընդունում մեղադրանքը՝ կապված ՀԾԿՀ անդամներին կաշառելու հետ:
«Վեոլիա ջուրե ընկերությունը հիշեցրել է, որ 2017-2031թթ. համար սակագների սահմանման պայմանագրային մեխանիզմները հաստատվել են ՀՀ կառավարության կողմից եւ ամրագրվել են 2016-ի նոյեմբերին ստորագրված Վարձակալության պայմանագրում: Այդ մեխանիզմները երբեք չեն վերանայվել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր