Մոսկվան սպասում է Նիկոլ Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն    

06 սեպ 2018 15:15

100 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամուտը կավելանա 3 հազար դրամով

100 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամուտը կավելանա 3 հազար դրամովՎարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է հարկման երեք սանդղակի փոխարեն ձևավորել երկու սանդղակ։
«Հիմա կան մինչև 150 հազար ստացողներ, որ հարկվում են 23 տոկոսով, 150-ից 2 միլիոն ստացողներ, որ հարկվում են 28 տոկոսով, և 2 միլիոնից ավելի, որ հարկվում են 36 տոկոսով», - Facebook-ում ուղիղ եթերում ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն առաջարկեց ոչ թե 150 հազար դրամը սահմանել աշխատավարձի շեմ, այլ՝ 250 հազարը։
«Ըստ այդմ, 250 հազար դրամ ստացողները վճարեն 20 տոկոս եկամտային հարկ, իսկ 250 հազար դրամից ավելի ստացողները՝ հարկվեն եկամտային հարկի 25 տոկոսի չափով», - նշեց նա։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այս պարագայում կունենանք եկամտային հարկի շոշափելի նվազում, որը կարող է «որոշակի դրական էֆեկտ կունենա»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե 100 հազար դրամ աշխատավարձ ստացողների եկամուտը կավելանա ամսական երեք հազար դրամով։
«Սա, ըստ էության, կարևոր արձանագրում է, բայց այդ քաղաքացիների մի զգալի մասի՝ 199 հազար մարդու, ովքեր ստանում են, ասենք, մինչև 150 հազար դրամ աշխատավարձ, մենք վերջերս կուտակային կենսաթոշակների մասին օրենքի փոփոխությամբ արդեն վերադարձրել ենք 2500 դրամ, նրանց ամսական եկամտի մեջ՝ 100 հազար ստացողների դեպքում՝ 2500 դրամ ավելացել է, իսկ 150-ից ավելի ստացողների պարագայում՝ 3750 դրամ արդեն ավելացել է», - ասաց Ն. Փաշինյանը։
ՀՀ վարչապետն ասաց, թե երկաստիճան համակարգով առաջնորդվելու պարագայում դե ֆակտո 100 հազար դրամ ստացող քաղաքացիների եկամուտները կավելացնեն 500 դրամով, իսկ 150-ից ավելի ստացողներինը՝ 750 դրամով։
«Սա, կարծում եմ, այնքան էլ լավ արդյունք չէ ու այն արդյունքը չէ, որին մենք ձգտում ենք», - նշեց նա։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր