Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 18-ի համար          Հայաստանից ավելի շատ հեռանում են, քան գալիս. ՀՀ սահմանային ելք ու մուտքերը` թվերով. «Ժողովուրդ»       Հնչեղ բացահայտումների նոր օպերացիաներ են մշակվում․«Հրապարակ»    

06 սեպ 2018 16:46

Տղամարդը քերթել է կնոջը և կտրատել նրա մարմինը

Կանզասի բնակիչ Ջասթին Ռեյը խոստովանել է, որ քերթել է կնոջը և կտրատել նրա մարմինը՝ հույսով, որ այդպիսով կպահպանի ընտանիքը: Բանն այն է, որ նրա կինը՝ Ջեսիկա Մոնտեյրոն, ինքնասպան է եղել, ինչի պատճառով էլ Ջասթինը վախեցել է, որ իր մոտից կտանեն երկու դուստրերին՝ գրում է Mirror-ը:
Անցյալ տարի Ջեսիկան դուստր ունեցավ, և Ջասթինի խոսքով՝ դրանից անմիջապես հետո նա վերջ տվեց կյանքին: Փրկարարական ծառայությւն զանգահարելու փոխարեն, ամուսինը 8 ժամվա ընթացքում մասնատել է կնոջ դին, ինչից հետո մարմնի մասունքները թաքցրել է սառնարանում: Ոստիկանությունը հայտնաբերել է Ջասթինին նորածին երեխայի և 2-ամյա դստեր հետ:
Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդը երեխաներին ստիպել է լուսանկարվել մոր մարմնի հետ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր