Աղջիկը խոհանոցային դանակով վնասել է 28-ամյա երիտասարդին

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երեւան քաղաքի վարչությունների եւ Մարաշի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, ժամը 21.00-ին, Ամիրյան փողոցի 3/37 հասցեում գտնվող սրճարանից, ծանր մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով, Մարաշի բաժանմունք բերման են ենթարկել 1995 թ. ծնված Դիաննա Բ.-ին եւ 1991 թ. ծնված Անուշ Ե.-ին:
Դիաննա Բ.-ն տվել է խոստովանական ցուցմունք, որ նույն օրը, ժամը 05.00-ին, Հերացու փողոցի թիվ 10 շենքի մոտ խոհանոցային դանակով հարվածել է Հրանտ Շ.-ին: Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է:
Ըստ բժշկի տեղեկանքի՝ Հրանտ Շ.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:
Նշանակվել է ԴԲՓ: Կատարվում է նախաքննություն: