ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

11 մայիս 2019 16:30

Դանակի երեք հարված Լեռնավանում. 21-ամյա երիտասարդի թոքը վնասվել է. վիճակը ծանր է

Մայիսի 10-ին, ժամը 01.35-ին, ոստիկանության Սպիտակի բաժնում հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «մեջքի շրջանի կտրած-ծակած վերքերով» բուժօգնության է դիմել Լեռնավան գյուղի 21-ամյա մի բնակիչ։
Ոստիկանությունից  հայտնում են, որ նույն օրը հիվանդանոցից տեղեկանք է ստացվել, որ երիտասարդի մոտ ախտորոշվել է կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք, թոքի վնասում, հեմոռագիկ 3-րդ աստիճանի շոկ եւ այլ վնասվածքներ: Հիվանդի վիճակը գնահատվել է ծանր, եւ նա ի վիճակի չի եղել բացատրություն տալու:


Ոստիկանության Սպիտակի բաժնի ՔՀԲ ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացնելով, երիտասարդին դիտավորությամբ վնասվածքները պատճառելու կասկածանքով, մայիսի 10-ին, ժամը 14.30-ին, բաժին բերման են ենթարկել 32-ամյա Հովիկ Չ․-ին։
Նա բացատրություն է տվել, որ մայիսի 10-ին, ժամը 00.30-ի սահմաններում, Լեռնավան գյուղի կենտրոնական հատվածում, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, դանակով 3 անգամ հարվածել է համագյուղացու թիկունքին։
Ձեռնարկվում են միջոցներ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, եւ նախաքննություն կատարելու համար ուղարկվել է Սպիտակի քննչական բաժին:
Քննությունը շարունակվում է։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր