Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

08 սեպ 2018 10:35

«Ժողովուրդ».Դիմակավորված ուժայինները կոպիտ կերպով բուհերից առգրավել են փաստաթղթեր

«Ժողովուրդ».Դիմակավորված ուժայինները կոպիտ կերպով բուհերից առգրավել են փաստաթղթեր«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է սկսել բուհերում: Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, մի շարք բուհերից վերահսկողական ծառայությունն առգրավել է փաստաթղթեր: Ընդ որում` այդ փաստաթղթերն առգրավել են բավական կոպիտ կերպով դիմակավորված ուժայինները:
Մեզ հասած տեղեկություններով` արդեն իսկ ստուգումների ժամանակ գտել են խախտումներ: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրել է, որ իրենց բուհում ստուգումները ընթացքի մեջ են: «Նախ ստուգումները դեռ չեն վերջացել, քանի որ արձակուրդային շրջան էր, բայց չնայած դրան` փաստաթղթերի էլեկտրոնային օրինակներն ենք տվել իրենց, որպեսզի ուսումնասիրեն: Իրենք խնդրել են, մենք էլ տվել ենք: Ամեն տարի էլ ստուգումներ են իրականացվում համալսարանում, դրա մեջ արտառոց ոչինչ չկա: Սա երրորդ ստուգումն է, ֆինանսների նախարարությունն էլ է ստուգել, պետական եկամուտների կոմիտեն էլ, հիմա էլ հերթը վերահսկողական ծառայությանն է»,- ասել է նա:
Ավելի մանրամասն` «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր