«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

08 սեպ 2018 19:00

Ինչո՞ւ են մոծակները միշտ նույն մարդկանց խայթում

Երբևէ մտածե՞լ եք, որ մոծակները թիրախավորված կերպով միայն Ձեզ են խայթում՝ ցավոտ այտուցներ առաջացնելով ողջ մարմնի վրա, իսկ Ձեր ընկերներին անգամ չեն էլ մոտենում:
Իրականում դա Ձեր երևակայության արդյունքը չէ: Հետազոտությունների ընթացքում ապացուցվել է, որ մոծակներն իսկապես ունեն նախընտրություններ, երբ բանը հասնում է արյունը ծծելու համար մարդկանց ընտրելուն:
Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Ջերի Բաթլերը հայտնել է, որ «10-ից 1 մարդ է «գերում» մոծակներին»:
Իրականում մոծակները արյունը չեն ծծում սնունդ ստանալու նպատակով: Միայն էգ մոծակներն են խայթում մարդկանց, քանի որ նրանք մարդկանց արյան մեջ գտնվող պրոտեինների կարիք ունեն ձվեր դնելու ու նոր մոծակներ ծնելու համար:
Մոծակների կողմից մարդուն խայթելը 85%-ով կախված է վերջինիս գենետիկական հատկանիշներից:

Առաջին կարգի արյուն ունեք

Արյան որոշ կարգեր ավելի քաղցր են, քան մյուսները: Ուսումնասիրության ընթացքում պարզ է դարձել, որ 1-ին կարգի արյուն ունեցող մարդկանց 83%-ից ավելի հավանականությամբ են խայթում մոծակները: 2-րդ կարգի արյուն ունեցող մարդկանց ավելի հազվադեպ են խայթում, իսկ 3-րդ կարգի արյուն ունեցող մարդկանց՝ միջին հաճախականությամբ:

Մարմնի մեծ չափեր ունեք
Սա կապված է Ձեր նյութափոխանակության մակարդակի կամ ածխածնի երկօքսիդի հետ, որն արտադրում է օրգանիզմն էներգիա այրելով: Մոծակներն օգտագործում են ածխածնի երկօքսիդը իրենց թիրախն ընտրելու համար ու կարողանում են զգալ դրա առկայությունը անգամ 50 մետրից:
Մարմնի մեծ չափեր ունեցող մարդիկ ավելի շատ էներգիա են այրում ու ավելի շատ ածխածնի երկօքսիդ անջատում, որն էլ պատճառն է այն բանի, որ մոծակները նախընտրում են խայթել մեծահասակներին, այլ ոչ երեխաներին: Նրանք նաև ավելի շատ թիրախավորում են տղամարդկանց, քան կանանց, քանի որ հիմնականում տղամարդիկ առավել մեծ չափերի մարմին են ունենում:

Դուք հղի եք

Աֆրիկայում արված հետազոտությունները ցույց են տվել, որ հղի կանանց մոծակները երկու անգամ ավելի շատ են կծում, քան ոչ հղիներին, քանի որ նրանք ավելի շատ CO2 են արտադրում: Հղիության վերջին փուլերում գտնվող կանայք 21%-ով ավելի շատ են արտադրում CO2՝ մոծակների համար էլ ավելի «գրավիչ» դառնալով:

Դուք մարմնամարզությամբ եք զբաղվում կամ ֆիզիկապես ծանրաբեռնում եք Ձեզ
Մոծակներին գրավում է կաթնաթթուն, որը մարմինն առաջացնում է ֆիզիկական աշխատանքից հետո քրտինք առաջացնելու հետևանքով, հետևաբար մոծակները հաճախ խայթում են նրանց, ովքեր վազել են կամ մարմնամարզությամբ են զբաղվել: Դրանից հետո մարմնի ջերմաստիճանը ևս բարձրանում է, որը նույնպես նպաստում է մոծակների խայթմանը:
Գարեջուր կամ մի գավաթ գինի եք ըմպել
Ալկոհոլի օգտագործումը բարձրացնում է նյութափոխանակության մակարդակը, որն էլ թիրախ է հանդիսանում մոծակների համար:

Կարմիր կամ մուգ գույնի հագուստ եք կրում
Բացի հոտից՝ մոծակները նաև հենվում են իրենց տեսողության վրա: Կարմիրը նրանց համար հիմնական թիրախ է, ինչպես նաև մուգ գույները, ինչպիսիք են սևն ու կապույտը:
Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Ջոնաթան Դեյը հայտնել է. «Մոծակները խնդիր ունեն անգամ ամենաթույլ քամու ժամանակ թռչելու, հետևաբար նրանք հնարավորինս մոտ են թռչում գետնին: Թիրախ ընտրելն ավելի հեշտ է, եթե այն մուգ գույն ունի, քանի որ բաց գույներն այնքան էլ լավ չեն երևում:
Ձեր մարմնի որոշ քիմիական նյութեր իսկապես գրավում են մոծակներին
Մարդիկ, որոնց օրգանիզմը որոշակի թթուներ է արտադրում, օրինակ՝ կաթնաթթու, ուրիկաթթու և/կամ մաշկի մակերևույթին ունեն ստերոիդների ու խոլեստերինի բարձր կոնցենտրացիա, գրավում են մոծակներին: Լոնդոնի Հիգիենայի ու արևադարձային բժշկության դպրոցում անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ, որոնց ավելի հազվադեպ են խայթում, մոծակների համար «այլ հոտ» ունեն՝ գրեթե տհաճ բույր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր