Տեսանյութ․Խավարման կարգի արարողություն, որը Հիսուս Քրիստոսի մատնության և չարչարանքների հիշատակն է          Ապրիլի 18-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Նավասարդ Սրբազանը կատարեց Ոտնլվայի կարգ    

08 սեպ 2018 20:34

Նոր մանրամասներ Վրաստանում հայերի մասնակցությամբ տեղի ունեցած վթարից

Վրաստանի Դուշեթիի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի առնչությամբ Վրաստանում Հայաստանի դեսպանությունն Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է .
«Այսօր՝ ժամը 14:20-ին, Վրաստանի Դուշեթիի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի արդյունքում «Samara» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ստեփան Կիրակոսյանը (ծնված 1963 թ., ՌԴ քաղաքացի) մահացել է։
Էլֆան Կիրակոսյանի (ծնված 2015թ., ՌԴ քաղաքացի) վիճակը ծայրայեղ ծանր է, գտնվում է Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում, կա վիրահատության անհրաժեշտություն։
Սուսաննա Ավետիսյանը (ծնված 1989թ.,ՌԴ քաղաքացի) հղի էր և վթարի ժամանակ կորցրել է երեխային, գտնվում է Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում, ամուսինը նրա հետ է։
Դավիթ Կիրակոսյանը (ծնված 1988թ., ՌԴ քաղաքացի) գտնվում է Դուշեթիի հիվանդանոցում, վիճակը կայուն է։ Բարեկամները նրա հետ են»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր