Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

11 սեպ 2018 12:47

Միակ բանը, որ ստացվում է Փաշինյանի մոտ՝ պայքարելն է ՀՀԿ-ի դեմ.Փաշինյանը «փուռն է տալիս» իր ներկայիս քաղաքական դաշնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը «փուռն է տալիս» իր ներկայիս քաղաքական դաշնակիցներին։  Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած ճեպազրույցների ժամանակ հայտարարեց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ մեկնաբանելով վարչապետի երեկվա քաղաքական հայտարարությունները։ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը չի կարող ասել, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն ում նկատի ուներ, երբ խոսում էր այն մասին, որ որոշ քաղաքական ուժեր «թաքուն» բանակցում են ՀՀԿ-ի հետ։Նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց, որ այս հարցը հենց վարչապետին պետք է ուղղել։Նրա համար ակնհայտ է, որ վարչապետի ակնարկը վերաբերում էր այսօր կառավարության մաս կազմող քաղաքական ուժերին։«Ակնհայտ է, որ ակնարկը ՀՀԿ-ին չէր վերաբերում, իսկ ինձ հետ «Ելք»-ից ամենահաճախը շփվում է հենց Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյանը «փուռն է տալիս» իր այսօրվա քաղաքական դաշնակիցներին և պատրաստ է ամեն ինչ անել, որ իր թեկնածու համար առավելագույն ձայներ ապահովի, որն իրեն լրացուցիչ թև ու թիկունք կտա արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու»,- ընդգծեց Աշոտյանը։

Պատգամավորը Փաշինյանի ելույթի 3-րդ հանգամանքը համարում է այն հայտարարությունը, թե ՀՀԿ-ն բանակցում է տարբեր ուժերի հետ․ «Եթե այս պահի դրությամբ որևէ քաղաքական ուժի սատարող նախկին ՀՀԿ-ականներ կան, ապա ամենաշատը նրանք հենց «Իմ քայլը» դաշինքի շտաբներում են»,-շարունակեց Արմեն Աշոտյանը։

«Ես կարող եմ իմ տեսակետն ասել Փաշինյանի ելույթի շուրջ․ միակ բանը, որ ստացվել է Նիկոլ Փաշինյանի մոտ, պայքարելն է ՀՀԿ-ի դեմ։ Անգամ այն ժամանակ, երբ ՀՀԿ–ն չի մասնակցում ընտրություններին, էլի, Նիկոլ Փաշինյանը պայքարում է ՀՀԿ–ի դեմ։ Կարծում եմ, որ երկրի  վարչապետից հասարակությունը շատ ավելի մեծ ակնկալիքներ ունի, քան հավերժական  պայքարը նախորդ իշխանությունների դեմ»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ երեկ «Իմ քայլը» դաշինքի՝ Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կան  քաղաքական ուժեր, որոնք իրենց հեղափոխական են ներկայացնում, սակայն  փորձում են ՀՀԿ-ի հետ թաքուն համաձայնություն ձեռք բերել և տապալել հեղափոխությունը։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր