Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

11 սեպ 2018 17:36

Ես կառչած չեմ այս պաշտոնից. ԱԱԾ տնօրենը` իր հրաժարականի մասին. տեսանյութ

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ հարցին, թե ինչպե՞ս կարող էր իր և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսվել և հրապարակվել:
«Այդ հարցը ամենաշատն է ինձ հետաքրքրում այս պարագայում, դա շատ վատ է»,- ասաց նա:
Վանեցյանը նշեց, թե դա անվտանգության ցուցիչ չէ, ապա հավելեց.
«Գիտեք` ինչ տպավորություն է. երկու կառույց կա` ՀՔԾ-ն և ԱԱԾ-ն, որոնք վերջին շրջանում ստանձնել են դեր` արմատախիլ անել այս երկրում անօրինականությունը: Հասարակությունն իր գնահատականը բազմիցս տվել է, որ մեր կողմից կատարված աշխատանքներն արդյունավետ են և դրական են ընդունվում հասարակության կողմից: Մենք այս կարճ ժամանակահատվածում այնքան գործ ենք արել, որ վերջին 10-20 տարվա ընթացքում իրավապահները չեն իրականացրել, սրանք պարզապես խոսքեր չեն, ես դա կարող եմ ապացուցել թվերով»,- ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին` արդյո՞ք սա հիմք չէ, որ նա հրաժարական ներկայացնի, ինչին Վանեցյանը պատասխանեց, որ ինքը կառչած չէ իր պաշտոնից, սակայն նշեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնը զբաղեցնում է մեծ պատասխանատվությամբ, կարծում է, որ շատ գործեր ունի անելու:
«Որ վայրկյանին հասարակությունը նման պահանջ կներկայացնի, ես այդ հրաժարականը կտամ, կամ հասարակությունը, կամ հանրապետության քաղաքական ղեկավարությունը որ վայրկյանին նման պահանջ ներկայացնեն, ես հրաժարական կտամ: Ես կառչած չեմ այս պաշտոնից, բայց այս ձայնագրության տարածման հիմնական նպատակը այն է, որ թուլացնեն մեզ` ԱԱԾ-ին, ՀՔԾ-ին, որպեսզի այն գործը, որ մենք սկսել ենք, թողնենք կիսատ: Հարց կառաջանա` ուրիշ մարդիկ չկա՞ն, կան, անփոխարինելի մարդիկ չկան, բայց մենք ենք սկսել, տեղյակ ենք մանրամասներին, ունենք այնքան կամք ու վճռականություն, որ այն հասցնենք ավարտին»,- նշեց Վանեցյանը:
Նա ընդգծեց, որ միայն ԱԱԾ-ի կողմից են գաղտնալսումներ իրականացվում, և սա իր համար հանելուկ է: Վանեցյանը հայտնեց, որ քննություն կիրականացվի, կպարզվի, թե ով է գաղտնալսել, և ցավալի կլինի, եթե պարզվի, որ ԱԱԾ-ի ներսում է արվել: Նա նաև ասաց, որ եթե իրեն և ՀՔԾ պետին գաղտնալսում են, ապա հնարավոր է գաղտնալսեն բոլորին, այդ թվում նաև վարչապետին, պաշտպանության նախարարին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր