«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

12 սեպ 2018 11:27

uKid ժամացույց-հեռախոսը տեղյակ կպահի ծնողներին երեխայի գտնվելու վայրի մասին

uKid ժամացույց-հեռախոսը տեղյակ կպահի ծնողներին երեխայի գտնվելու վայրի մասինUcom ընկերության «uKid` մանկական խելացի ժամացույց» նորարարական առաջարկը բոլոր այն ծնողների համար է, ովքեր ուզում են մշտապես տեղյակ լինել, թե որտեղ է գտնվում իրենց երեխան։ Հայալեզու uKid-ը ժամացույց-հեռախոս է, որը iOS կամ Android համակարգով աշխատող սմարթֆոնում ազդանշաններ է ուղարկում երեխայի գտնվելու վայրի մասին։ Օրինակ, եթե երեխան դուրս է գալիս դպրոցի կամ մանկապարտեզի տարածքից, ապա ձայնային ազդանշան կամ հաղորդագրություն է ուղարկվում ծնողի հեռախոսին։Ucom ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այս ծրագրի շուրջ աշխատել են շուրջ մեկ տարի և այժմ այն հասանելի է բոլոր ցանկացողների համար․ «ժամացույցը թեստավորված է եվրոպական ստանդարտներով և համապատասխանեցված է մեսրոպյան այբուբենին։ Այն ծնողներին հնարավորություն կտա ընտրելու, թե որ համարին կարող է զանգահարել երեխան»։
Ժամացույց-հեռախոսից կարող են օգտվել 4-ից 12 տարեկան երեխաները, իսկ ծնողի կողմից արված սահմաանափակումները թույլ կտան այն օգտագործել միայն անհրաժեշտ զանգերի համար և չեն շեղի երեխային ուսումնական գործընթացի ժամանակ։
Նշենք, որ uKid մանկական հեռախոս-ժամացույցը հնարավոր է ձեռք բերել uKid սակագնային պլանին 12 ամսով միանալու դեպքում՝ վճարելով 20 000 դրամ կանխավճար, այնուհետև 12 ամսվա ընթացքում ամսական 2500 դրամ սարքի համար և 2000 դրամ՝ սակագնային պլանի: Բաժանորդագրության 12 ամիսը լրանալուց հետո բաժանորդը կվճարի միայն uKid սակագնային պլանի 2000 դրամ ամսավճարը: Նշյալ սակագնային պլանի շրջանակներում ամսական ընդամենը 2000 դրամով երեխան կստանա անսահմանափակ րոպեներ և անսահմանափակ SMS-ներ Ucom շարժական ցանցի ներսում, նաև 1 ԳԲ ինտերնետ՝ խելացի հեռախոսի մի շարք գործառույթներից օգտվելու համար։ քարտերի հետ։

 Ucom - Լայնաշերտ ինտերնետ՝ սկսած 6000 դրամից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր