Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

12 սեպ 2018 13:27

«Էրեբունի» բժշկական կենտրոնում քաղցկեղով հիվանդ կինն առողջ տղա երեխա է ունեցել.հույս է ներշնչում, որ քաղցկեղը հաղթահարելի է

«Էրեբունի» բժշկական կենտրոնում քաղցկեղով հիվանդ կինն առողջ տղա երեխա է ունեցել.հույս է ներշնչում, որ քաղցկեղը հաղթահարելի էԵրևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում քաղցկեղով հիվանդ կինն առողջ երեխա է ունեցել:
Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացնում է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: 26-շաբաթական հղիության ընթացքում 35-ամյա կնոջը բժիշկները կրծքագեղձի երրորդ աստիճանի քաղցկեղ էին ախտորոշել: «Էրեբունի» բժշկական կենտրոնում նրա ու երեխայի կյանքը պահպանելու համար աշխատել է բժշկական երկու թիմ՝ մանկաբարձ-գինեկոլոգները՝ ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ եւ ուռուցքաբան-քիմիաթերապեւտները՝ բաժանմունքի վարիչ Հայկուհի Գյոքչյանի ղեկավարությամբ:

Քանի որ պտուղը դեռեւս կենսունակ չէր, անհրաժեշտ էր որոշ ժամանակ եւս պահպանել հղիությունը, մյուս կողմից՝ բուժումը չսկսելը կնոջ կյանքը կորցնել կնշանակեր: Եվրոպական ուղեցույցներին համապատասխան, Հայկուհի Գյոքչյանը սկսել է բուժումը՝ քիմիաթերապիայի հատուկ երեք կուրսերով: Իսկ երբ արդեն հղիությունը հասել է 35-շաբաթականի՝ կատարվել է կեսարյան հատում: Տղան, որ կնոջ 4-րդ երեխան է, ծնվել է 3 կգ քաշով եւ լիովին առողջ: Հիվանդն այժմ բուժման առավել ագրեսիվ կուրս է 4-րդ քիմիաթերապիայի կուրսից հետո նրան կվիրահատեն: Իսկ հղիության ընթացքում օրգանիզմը լավ է արձագանքել քիմիաթերապիային, ուռուցքը փոքրացել է, իսկ այլ օրգաններում մետաստազներ չկան: Բժիշկներին այս ամենը հույս է ներշնչում, որ քաղցկեղը հաղթահարելի է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր