«Հրապարակ». Ինչո՞ւ է ՀՀԿ-ն հետաձգել համագումարը. անակնկալներ և մարտահրավերնե՞ր են սպասվում

Սեպտեմբերի 29-ին «Սասնա ծռերի» հիմնադիր համագումարն է, որտեղ, հավանաբար, Ժիրայր Սեֆիլյանին կընտրեն նախագահ։
Հոկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում կայանալու է նախկին ՕԵԿ-ական Էդգար Առաքելյանի «Այլընտրանք» կուսակցության հիմնադիր համագումարը։
Փոխարենը ՀՀԿ-ն կարծես հետաձգել է համագումարը։ Չնայած խոսվում էր, որ սեպտեմբերի վերջին ՀՀԿ-ն ռեստարտի ծրագրով ու համագումարով նոր էջ կբացի իր համար, սակայն տեղեկացանք, որ դա առկախվել է։ Ինչո՞ւ։ «Քաղաքական գործընթացները դինամիկ են զարգանում, եւ առաջիկայում գուցե այլ մարտահրավերներ առաջ գան»,- պարզաբանեցին կուսակցությունից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: