Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

13 սեպ 2018 18:35

Հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու և այլ փաստերով քննիչ հանձնաժողովը կունենա 11 անդամ. ԱԺ-ն որոշեց

Ազգային ժողովի պատգամավորների ձայների մեծամասնությամբ ստեղծվեց քննիչ հանձնաժողով արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով:
Քննիչ հանձնաժողովի կազմը հաստատելու վերաբերյալ որոշմանը կողմ քվեարկեց 47, դեմ 14պատգամավոր։
Նշենք, որ ըստ այդմ, հանձնաժողովի կազմում են ընդգրկվելու 5 անդամ կունենա ՀՀԿ խմբակցությունը, 3 անդամ` «Ծառուկյան» դաշինքը, 2 անդամ՝ «Ելք»-ը և մեկ անդամ՝ ՀՅԴ-ն: ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց, թե իրեն չեն ներկայացրել՝ ովքեր են ընդգրկվելու հանձնաժողովի կազմում՝ նշելով, որ խմբակցություններն իրենք կհնչեցնեն անունները:
Նշենք, որ Հայաստանի Սահմանադրության 108-րդ հոդվածի համաձայն, Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը դիմել է իրեն՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրության նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր