Ձերբակալվել է «գող Բջե» կեղծանունով հայտնի Վ.Հ.-ն. ՔԿ          Ծաղկունքում գայլերի hարձակման հետևանքով 300-ից ավելի ոչխարներ ու գառներ են uատկել       Կենդանակերպի այս նշանները «հաջողությունների շարք» կապրեն    

14 սեպ 2018 09:46

«Ժողովուրդ».Մարտի 1-ի գործով իրավապահ համակարգի մի շարք պատասխանատու պաշտոնյաներ են հեռացել Հայաստանից

«Ժողովուրդ».Մարտի 1-ի գործով իրավապահ համակարգի մի շարք պատասխանատու պաշտոնյաներ են  հեռացել Հայաստանից«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում մարտի 1-ի քրեական գործով մեղադրանք է առաջադրվել 2008թ. սահմանադրական կարգը տապալելու համար, շարունակում է պնդել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդիր է դրել իրեն «փակելու»:
Երեկ Փաշինյանն արձագանքել է այս խոսքերին, ասել. ««Մարտի 1-ի» հետաքննության նպատակն է «փակել» բոլոր նրանց, ովքեր ոճրագործություն են գործել 2008թ. մարտի 1-ին»: Մինչ ՀՀ իշխանությունները շարունակում են մարտի 1-ի գործով նախաքննությունը, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ այս տարիներին ՀՀ-ից հեռացել են մարտի 1-ի գործով մի շարք պատասխանատու պաշտոնյաներ:

Բացի այն, որ ՀՀ-ից հեռացել է պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, ում հետախուզում է հայտարարված, այստեղ չէ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, փոխոստիկանապետ Սաշիկ Աֆյանը, իրավապահ համակարգի մի շարք այլ միջին կալիբրի պաշտոնյաներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր